Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլթոնյան պլանի վերջին ակորդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «ՀՀ ղեկավարությունն, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը` միտումնավոր տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման` մեր զինծառայողների, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, սահմանապահների, և ընդհանուր առմամբ` ՀԱՊԿ զրպարտությանը»։

Վերջինիս գնահատականով՝ «Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»։ Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին՝ Լավրովը նշել է, որ Երևանում չեն խոսում այն մասին, թե կառույցը «բազմիցս է պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»։

Ի դեպ, Լավրովը բողոքել է, որ երևանում տեղի ունեցած նիստից օրեր անց, Փաշինյանը նույնպիսի խաղաղապահ առաքելություն է հրավիրել ԵՄ-ից, որն, ըստ նրա, արդեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Նա նաև ասել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվում իր պայմանավորվածություններից։

Ըստ էության, առաջին անգամ ռուսական կողմը պաշտոնական մակարդակով արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերություններ այլևս չկան, ՀՀ իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, չկան զանգեր Մոսկվա՝ ոչ ԱԳ նախարարի, ոչ ղեկավարների մակարդակով, չկան այցեր։

Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն այս տարվանից սկսած արդեն ուղիղ ձևով խզում են հայ-ռուսական հարաբերությունները, ինչ-որ արհեստական կապ են պահում՝ ուղերձներով, նամակներով շնորհավորելով կամ ցավակցելով ռուսական կողմին։ Այլ կերպ ասած` Փաշինյանը ռուսների հետ «բլիժնի բոյ» է մտել և փորձում է ամեն գնով իրեն թանկ «ծախել» Արևմուտքին։

Դեպքերի զարգացումն այնպիսի ընթացք է ստացել, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վարում են «հեռագրային դիվանագիտություն». ՀՀ իշխանությունները «Զվարթնոց» օդանավակայանից սկսել են ռուսական ներկայությունը ՀՀ-ից դուրս բերելու գործընթացը։ Իսկ օրերս սկսեցին նաև ՀՀ-ում եթերազրկել ռուսական հաղորդումները, չի բացառվում, որ առաջիկայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ընդհանրապես դադարեցվի։

Տեղի ունեցող գործընթացները բնավ զարմանալի չեն․ փաստացի, ոչ մի առանցքային շփումներ, հանդիպումներ չկան, ավելին Փաշինյանը քիչ-քիչ վերացնում է բոլոր կապող օղակները։ Տեսեք` ինչ տեղի ունեցավ․ սկզբում Նիկոլն ինքն` իր իսկ քայլերով խնդիր ստեղծեց ՀՀ-ի համար, դա բարդեց ռուսական կողմի վրա, որդեգրեց «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, որից հետո էլ սկսեց հայտարարել, որ դիվերսիֆիկացիա է սկսում։

Իրականում իրավիճակի մարազմը կայանում է նրանում, որ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։

Հարգելինե՛րս, այն ինչ այսօր տեղի է ունենում դիվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և գրեթե ոչ մի կասկած չկա, որ առաջիկայում օրակարգում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։

Եթե չգիտեք՝ ասեմ, որ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։

Իսկ թե ինչ կալամբուրի մեջ կհայտնվենք մենք ողջ ժողովրդով ու պետությունով, տվյալ դեպքում Փաշինյան Նիկոլին ընդհանրապես չի հուզում, կարևորը, որ նա բոլթոնյան իր պլանը փայլուն կերպով հասցնում է ավարտին, դե իսկ թուրքական տերերը գոհ են, հոգիները՝ փառավորված։

Արմեն Հովասափյան

Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»
Ամենադիտված