Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ նպատակն է, որ հերոս տղաների մասին պատմող գրքերը թարգմանվեն և օտարներին ներկայացնեն նրանց սխրագործությունները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր շատ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր պատմում են պատերազմի բովով անցած տղաների մասին: Հովհաննես Ջավախեցին այս կարևոր առաքելության մեջ իր ներդրումն ունի մի քանի գրքի տեսքով: Ասում է՝ իր համար առաջնային է կատարված աշխատանքի կարևորությունը, այն, թե ինչպես է ներկայացնում մեր հերոսներին: «Ստեղծագործելով՝ կարծես հերոսի հետ անցնում եմ պատերազմի բովով: Այդ ճանապարհին հայրենասիրություն կա, ոգի: Շատ ծանր է այս ուղին, բայց նախքան գրքեր հեղինակելը, սկսեցի բանաստեղծություններ գրել: Կարծես ինքս ինձ վրա աշխատեցի, որ կարողանամ նախաձեռնել այս կարևոր գրքերի հեղինակությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը:

Նշում է՝ մեր բոլոր հերոսներին ու նրանց ծնողներին ճանաչել է ընկերոջ՝ Սարգիսի միջոցով: «Սկզբում գրում էի պատերազմի մասին, բայց հետո Սարգիսն առաջարկեց տղաներից յուրաքանչյուրի մասին անհատական բանաստեղծություններ գրել, ինձ ուղարկեց նրանց կենսագրությունները, սկսեցի ստեղծագործել, բանաստեղծությունները տարածում էինք սոցցանցային տիրույթում: Ծնողները տեսնում էին, որ մեր նախաձեռնությամբ, առանց որևէ ակնկալիքի ու շահի, տղաներին տողեր ենք նվիրում: Նրանք տեսնում էին, որ մենակ չեն»,-նշում է զրուցակիցս:

Արդեն իսկ տպագրված գրքերի մասին: Նոյ Թևանյանի մասին պատմող՝ «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի պարագայում Հովհաննեսը համահեղինակ է, «Հադրութի հերոս Արկոն» գրքի պարագայում համատեղ աշխատանք է Արկոյի քույրիկի՝ Մարիամի հետ, այս գրքի դեպքում Հովհաննեսը նաև գրքի խմբագիրն է, իսկ «Կամավոր Հովսեփը» նրա հեղինակային գիրքն է: «Գրքերում ընթերցողը գտնելու է տղաներին նկարագրող ու հիշատակող տողեր: Բանաստեղծությունների միջոցով ընթերցողը հասկանալու է, թե ինչպիսի հայրենասեր տեսակ է եղել Նոյ Թևանյանը, ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Նույնն էլ՝ Արկոյի և Հովսեփի պարագայում: Տղաների կերպարը կբարձրացնի նոր սերնդի հայրենասիրական ոգին: «Կամավոր Հովսեփը» գրքում կա մի քանի գլուխ՝ հերոսի կենսագրությունը, նրա մարտական ուղին ու նրա մասին կարծիքներ, մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքը որդուն, պատմվածքներ և բանաստեղծություններ: Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Եղնիկներում մարտնչած Ռոբերտ Հասրաթյանի մասին պատմող գիրքը»:

Հովհաննեսն ասում է՝ իր նպատակն այն է, որ տպագրված գրքերը Հայաստանի սահմաններից դուրս գան և թարգմանվեն տարբեր լեզուներով: «Կարևոր է, որ մեր հերոս տղաների մասին գրքերը թարգմանվեն, շրջեն Հայաստանի սահմաններից դուրս և օտարներին պատմեն տղաների սխրագործությունների մասին: Թշնամին փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ տղաների մասին պատմող գրքերը լավագույնս կներկայացնեն մեր տղաների ոգին, հայրենասիրությունը: Սա բավականին բարդ, ժամանակատար ու ֆինանսներ պահանջող աշխատանք է»,-եզրափակում է հեղինակը:

Հովհաննես Ջավախեցին «Սերն իմ հոգու ընդերքում» գրքի հեղինակն է, շուտով ընթերցողի սեղանին կդրվի սիրո մասին «Լուսնի շողերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)
Ամենադիտված