Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Օրերս, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հերթական անգամ նշել է, թե «Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները»։ Նա ընդգծել է․ «Հայաստանը բաց է՝ փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»:

Ավելին, Փաշինյանը` խոսելով ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրների մասին, շեշտել է, որ ՀԱՊԿ-ը` Երևանի գնահատմամբ չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ որպես հետևանք Փաշինյանը թվարկել է՝ Երևանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ 2023-ի սեպտեմբերից ի վեր չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։ Ի դեպ, Դմիտրի Պեսկովն իր հերթին անդրադարձել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական որոշումներին ու հայտարարություններին՝ շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդավայի։
Ըստ էության, ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Արևմուտքը Հարավային Կովկասում հաստատվելու տարբեր եղանակներ ու միջոցներ է  օգտագործում։ 44-օրյա-ից հետո, առաջին փուլում, խնդիրն էր ՌԴ-ին դուրս բերել կարգավորման գործընթացից՝ կազմակերպելով բանակցություններն Արևմուտքում։ Դրված այս խնդիրը մասամբ իրագործվեց ներգրավված բոլոր կողմերի ցանկությամբ, սակայն Արցախում Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո արևմտյան հարթակն Ադրբեջանի կողմից մերժվեց, ուստի բանակցությունները կարծես տեղափոխվում են երկկողմ հարթակ` դատելով հանգամանքից, որ կողմերը փորձում են լուծումների գալ ուղիղ բանակցություններով։
Միանշանակ է, որ Արևմուտքը մեծ սիրով կցանկանար լինել բանակցային սեղանին, իսկ վերջում՝ ձևավորված փաստաթղթի ստորագրման միջնորդ, ինչպես նաև ապագայում որոշակի երաշխիքներ տրամադրող կողմ։ Այս սցենարը դեռ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է միայնակ բանակցել, ուստի հայկական կողմն Արևմուտքից որոշ երաշխիքներ ստանալու համար գործի է դնում այլ սցենար՝ օգտագործելով ՀԱՊԿ-ը լքելու և հայ-ռուսական հարաբերությունները փոխելու խաղաքարտը։ Նշված պարտիան սկսվեց Մյունխենի համաժողովից, որտեղ գերմանական կողմի կազմակերպած բանակցություններից արդեն պարզ էր դարձել, որ արևմտյան միջնորդությունն ապագա չունի ու հարկավոր է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը հաստատելու մեկ այլ սցենար։ Եվ դա ՀԱՊԿ-ը լքելուն պատրաստվելն է ու դրա դիմաց` Արևմուտքից լուրջ աջակցություն ակնկալելը, քանի որ դա չհաջողվեց անել, այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրով», ավելին` այդ համաձայնագրի ստորագրման հարցում այսօր էլ խնդիրներ կան և ինչպես ցույց է տալիս դեպքերի հաջորդականությունը` դեռևս ունի անհասկանալի ապագա։
Ըստ ամենայնի` Արևմուտքի ընդհանուր տրամադրությունները հասկանալու նպատակով է ազդարարված եռակողմ՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը Բրյուսելում։ Նման կերպ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ի և Իրանի մասով իր նպատակներին հասնել, սակայն արագ և իրական երաշխիքները բարդ են թվում։ Սա է նաև պատճառը, որ դիտարկվում է նաև չեզոք երկրի կարգավիճակը, սակայն ավելի հավանական է, որ Արևմուտքը փորձի խոստումներով արագացնել թե համաձայնագրի կնքումը, թե ՀՀ-ի հետ նոր հարաբերությունների ամրագրումը՝ ակնկալիքով, որ ՀՀ-ն դուրս կգա ինտեգրացիոն կառույցներից և կնվազեցնի ու կվերացնի ՌԴ ցանկացած ոլորտի ներկայություն ՀՀ-ում։ Սա է պատճառը, որ ակտիվորեն խոսվում է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի, ՀՀ անվտանգության ոլորտում ռեսուրսի դեֆիցիտի մասին։
Արմեն Հովասափյան

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժին
Ամենադիտված