Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ–հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Տիկին դեսպան, Ձեզ գրում եմ ժողովրդավարության բաստիոնի «Արմավիր» ՔԿՀ-ից: Վստահ եմ` տեղյակ եք, որ ինձ և ընկերոջս` «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին, Հայաստանի իշխանությունները երկու ամսով կալանավորել են բացառապես մեդիագործունեության համար: Գործի մանրամասները չներկայացնեմ, Դուք վստահաբար տիրապետում եք:

Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ և հանրության զգալի հատվածի համար կարևոր հարցերի պատասխանները ստանալն է` կուզեք հրապարակային, կուզեք` ոչ: Տիկին դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերևս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց և կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ` Ձեր նախորդ նախագահի բառապաշարից. «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» և այլն:

 
Հիմա, տիկին դեսպան, մենք երկրի նախագահ չենք և ոչ էլ ունենք հետաքրքության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները և մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, և դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է` «…հայհոյել են երկրի վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, և հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերություններն, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկին դեսպան, Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է, եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձևաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձևաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական և երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայինացման (popularisation), և դրա հետևանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայինացման հետևանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհանտներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ և ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին և անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձևակերպեմ հարցս. տիկին դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում,  սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձևակերպեմ թերևս վերջին հարցը. տիկին դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը  (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը), եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որևէ մեդիա գործիչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչու՞մ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաև, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային և գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում:

Հ.Գ. Վստահ չեմ, որ տրվածս հարցերը նույն կերպ պատասխանի կարժանան, բայց սա գրում եմ պատմության համար:

Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին
Ամենադիտված