Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն առնվազն վերջին 10-11 օրվա ընթացքում: Ինչո՞վ է զբաղված նրա «թիմը»՝ անվանյալ ՔՊ: Ինչո՞վ են, առհասարակ, այս օրերին զբաղված նրանք, որ միասին կոչվում են օրվա իշխանություն: Իսկ նրանք ակնհայտորեն զբաղված են հասարակության վրա վա՛խ ծախելով: Եթե կուզեք՝ սաղացնելով: Գլխավոր վախավաճառը կամ «գործող անձը», հարկավ, Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Թիմակիցներն էլ՝ կարգով-շարքով, ինչպես ասվում է:

Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, հիմնականում «վախ ծախեց»: Մինչ այդ էլ, հիշեցնենք, գնացել էր թշնամուն հանձնելու համար նախատեսած տարածաշրջան՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան, որտեղ ընտրովի «հանդիպման բերված» տեղացիների հետ հանդիպեց: Չնայած հանդիպման մասնակիցների իշխանական «քասթինգին», կան բազմաթիվ վկայություններ, որ հանդիպումը առավել քան Փաշինյանի «սրտով» կամ ցանկացածի նման չի անցել:

Թեպետ, նկատենք, որ Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի «հավաքական» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես «վախ էր ծախել», այլ ամենաուղիղ կերպով սպառնացել ու ահաբեկել էր պատերազմով, շանտաժ էր արել, որ եթե հենց հիմա չհամաձայնեն «տարածքները տալուն», ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան կհարձակվի: Այսինքն, Փաշինյանը երկիրը չի կառավարում, նա հասարակության վրա պատերազմի վախ է ծախում: Ըստ որում, այնպես է խոսում պատերազմի մասին, այն տոնայնությամբ, որ նրա արտաբերած «պատերազմ» բառն ընկալվում է որպես «ջախջախիչ պարտություն»:

Նա այնքան է սևեռվել պատերազմի վախ ծախելու վրա, որ երևի այդքան էլ լավ չի պատկերացնում որ դրա հախուհաշիվն էլ է իրենից պահանջվում կամ պահանջվելու, օրինակ՝ հարցով, թե 2020-ի նոյեմբերից այս կողմ՝ ավելի քան 3 տարի երեք ամիս, որպես ՀՀ իշխանություն, այդ ինչո՞վ են զբաղված եղել՝ բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, որ հիմա եկել ու, կրկնօրինակելով թշնամուն, Հայաստանի հասարակությանն սպառնում են պատերազմով: Այդպես կարելի է երկար թվարկել, բայց հիմնականը տվյալ դեպքում ոչ թե այդ է, այլ մանիպուլյացիան հիմնական «գործիք» դարձրած «վախածախության» օբյեկտը: Այսինքն, նա գնացել էր տասնամյակներով սահման-առաջնագծի բերանին ապրող, տուն պահող, երեխա մեծացնող, սահման պահող, մի խոսքով՝ փաստացի ամեն օր պատերազմական վիճակում ապրող մարդկանց մոտ ու նրանց ահաբեկում է պատերազմով:

Գնացել ու անթաքույց ասում էր, որ պիտի այդ մարդկանց տնազրկի, գյուղազրկի, հայրենազրկի: Ու հիմնականն այն է, որ նա մանրամասն հաշվարկել է, թե ում ինչով «վախեցնի»: Ճիշտ է, այստեղ կա «մեդալի» մյուս կողմը. պետության սահմանը բանակին հավասար, դեռ բանակի ձևավորվելուց էլ առաջ պահած, պաշտպանած մարդկանց պատերազմով չես վախեցնի: Վախեցող լինեին, վաղուց հայրենի գյուղը լքած կլինեին: Բայց հասկանալի է, որ ցանկացած մարդ, այն էլ՝ նման պայմաններում, անհանգստություններ ունի, գիտի, ծանոթ է պատերազմին, տեսնում է պատերազմի վտանգը, տեսնում է, որ պետության անունից ու ղեկավարի դիրքից ներկայացողն իրենց պաշտպանություն խոստանալու փոխարեն թշնամու օրինակով պատերազմով է վախեցնում: Ու, թերևս, նաև հենց դրա վրա է Փաշինյանի՝ «վախ ծախելու» հաշվարկը:

Զուգահեռաբար, պետք է նշել, որ մինչ Փաշինյանը «վախավաճառությամբ» է զբաղված, հանրային ընկալման դաշտում դիտարկվում են բավականին հետաքրքրական երևույթներ, որոնց ևս արժե ուշադրություն դարձնել: Այս օրերին, ի լրումն տարբեր լրատվական հարթակներում հանդես եկող մեկնաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, ուշադրություն գրավեցին տնտեսագետներ Դավիթ Անանյանի և Նաիրի Սարգսյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ֆինանսիստ, եղել է ֆինանսների փոխնախարար, ՊԵԿ նախագահ, իսկ հիմա «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա լավ ծանոթ է մեր ընթերցողներին, Աուդիտորների պալատի նախագահն է, ճանաչված տնտեսագետ՝ լավագույններից մեկը մեր երկրում:

Ընդ որում, երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տնտեսական վերլուծությունների հետ: Ինչն ուշադրություն գրավեց երկու տնտեսագետների՝ մեկը մյուսից անկախ հարցազրույցներում: Երկուսն էլ անդրադարձան ընթացիկ իրավիճակին, երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին, ներառյալ՝ Փաշինյանի կողմից հասարակության վրա «վախ ծախելուն», մեկնաբանեցին առկա իրողությունները, նախանշեցին իրավիճակից ելնելու իրենց պատկերացումները: Հատկանշական է, որ երկուսի դեպքում էլ իրավիճակի գնահատականները գրեթե համահունչ էին: Բայց էլ ավելի հետաքրքրական էր, որ գրեթե համահունչ էին նաև ստեղծված վիճակից ելնելու վերաբերյալ մոտեցումները: Այն է՝ մոբիլիզանել երկրի, հասարակության, ամբողջ ազգի բոլոր ռեսուրսները, և, եթե պատերազմն անխուսափելի է, համախմբված դիմակայել արհավիրքին: Ինքնին հասկանալի է՝ առանց այս իշխանությունների, որ միայն պարտվելու և հանձնվելու սցենարներ է առաջարկում:

Մեկ այլ հանգամանք. իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակավ նախանշում է, թե այնպիսի անելանելի վիճակում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական պահանջներին տեղի տալուց, այդ պահանջները կատարելով՝ թուրքական վիլայեթի վերածվելուց, սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը հիմնովին ուրանալուց բացի, այլ տարբերակ չունենք: Մինչդեռ վերը նշված հարցազրույցներում մարդիկ ոչ թե «սիրուն բառի» համար, այլ միանգամայն կոնկրետ նշում են, որ կարելի է կամ պետք է այս կամ այն քայլն անել, նշում են տարբեր քայլեր, տվյալ դեպքում՝ էական չէ, թե հատկապես ինչ ռացիոնալ քայլեր (հրապարակված հարցազրույցներ են, տեսանյութեր են, յուրաքանչյուրը կարող է դիտել, ինքնուրույն հետևություններ անել): Կարևորը տվյալ դեպքում այն է, որ բանիմաց մարդիկ առաջարկում են գործել, այլ ոչ թե վախից կարկամած՝ տրվել իրադարձությունների ընթացքին: Պետք է «քաղաքական դաշտն» ավելի ակտիվ շարժվի ու պարզորոշ ցույց տա, որ այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել
Ամենադիտված