Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբերակով. Ջոնի Մելիքյանը՝ Հայաստան-Վրաստան սահմանազատման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այդ ուղղությամբ, ո՞ր տարածքների մասին է խոսքը գնում ՝ այս հարցերին Tert.am-ի հետ զրույցում պատասխանեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Ստորագրված հռչակագրի մեջ կա երկու կարևոր էլեմենտ՝ կողմերն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրանից ելնելով կողմերը պետք է ակտիվացնեն սահմանազատման գործընթացը: Ամենևին չի նշանակում, որ այդ պրոցեսը սկսվելու է 1 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, այլ որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական իշխանությունները հանձնառու են այս պրոցեսին նոր լիցք հաղորդելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով բուն սահմանազատման գործընթացին՝ վրացագետը նշեց, որ առ այսօր եղել են խնդիրներ, որոնք սառեցված վիճակում են եղել՝ Երևանն ունեցել է իր մոտեցումը, իսկ Թբիլիսին իրենը: Երկու կողմերն էլ տարբեր առիթներով խոսել են դրա մասին ՝ բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբերակով: Ինչ-որ տարածք փոխանցվում է մի հատվածում և փոխարենը մեկ այլ հատվածում ստանում է տարածք:

«Եթե կողմերը չկարողանան գալ համաձայնության գոյություն ունի այլընտրանքային ճանապարհ: Կողմերը դիմում են միջազգային դատարան,  յուրաքանչյուրը ներկայացնում է իր փաստարկներն ու դատարանի որոշմամբ որոշվում է վերջնական սահմանը: Հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, որոնք արդեն ռազմավարական բնույթ են կրում՝ գործը դրան չի հասնի և երկու կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելով փոխզիջման տարբերակով պոտենցիալ կարող են այս հարցը լուծել: Այսօր որևէ պրոցես միջկառավարական հանձնաժողովի հետ կապված չի կատարվում, իսկ մամուլի տարածած նյութերն ընդամենը ասեկոսեներ են, որոնք ես կապում եմ ներքաղաքական պայքարի հետ: Շատ կարևոր է, որ մեր ներքաղաքական պայքարը պետք դուրս չհանենք և արտաքին քաղաքականությունն էլ ավելի չբարդացնել»,- ընդգծեց Մելիքյանը:

Խոսելով կոնկրետ տարածքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Լոռվա մարզում կան տարածքներ, ուր պետք է այցելեն հանձնաժողովի անդամները և տեղում աշխատեն: Պետք է տեսնեն, որ գյուղն արոտավայր չունի և դրա հաշվին արդեն արոտավայր ունեցող կողմը կզիջի և փոխարենը մյուս կողմի գյուղերին կից ինչ-որ բան կստանա: Իհարկե, այս ամենը պետք է տեղի ունենա միջազգային նորմերի համաձայն, որոնք ԵԱՀԿ-ի ուղեցույցների մեջ են նշված և ամրագրված են մի շարք այլ նորմերով:

«Հայ-վրացական սահմանազատման գործընթացը պետք չէ ասոցացնել հայ-ադրբեջանական պրոցեսի հետ, երբ Ադրբեջանը կոնկրետ պահանջներ  է առաջ քաշում: Այստեղ փորձ է արվում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության տրամաբանության մեջ դիտարկել Վրաստանը, ինչը մեղմ ասած ճիշտ չէ: Վրաստանը նույն խնդիրն ունի Ադրբեջանի հետ՝ Կախեթիի շրջանի տարածքներում և Դավիթ Գարեջայի վանական համալրի հետ կապված: Աշխատանքը հեշտ չէ, երկարատև է, բայց, քանի որ կան բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի և Վրաստանի միջև՝ այս ամենը կարող է նպաստել փոխշահավետ զարգացումների»,- եզրափակեց Մելիքյանը:

«Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Ամենադիտված