Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական հետախուզությունը Հայաստանում «մեծ խաղի» մեջ է մտնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին և դա բացատրեց նրանով, որ իբր չեն կատարվել Երևանի հետ կապված պայմանները՝ հատկապես 2021-2022 թվականներին, գեներալի կոչումով Հայաստանի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը ասեց, որ «հիմա սպասեք Մեծ Բրիտանիայի մուտքին Հայաստանի քաղաքական ասպարեզ», գրում է iarex.ru-ն։

Նրա այդ միտքը բխում է ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, թե «Բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանության բերելու նախագիծը»։

Ըստ այդ վարկածի պլանը բաղկացած է մի քանի փուլերից՝ հայկական բանակի նախապատրաստում Ադրբեջանի հետ գալիք պատերազմում պարտությանը, այդ ֆոնին Ռուսաստանի վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ և Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում, ԵԱՏՄ ձևաչափով Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի խզում և այլն:

Գեներալը նաև պնդել է, որ Ադրբեջանը ծանոթ է եղել Լոնդոնի «Փաշինյան» գործողության իրականացմանը, որի հետագա մանրամասները ճշտվել են 2022 թվականի վերջին MI 6 բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան կատարած այցի ժամանակ: Մուրը նախկինում եղել է դեսպան Թուրքիայում, ուստի ենթադրվում է, որ նա կարող է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Բայց և այնպես, դժվար է հավատալ հայ հետախույզի այդ «դավադիր վարկածին», թեև Երևանի հետ խաղաղության բանակցությունները Մոսկվայից Բրյուսել կամ Վաշինգտոն տեղափոխելու Բաքվի համաձայնությունը շատ հարցեր է առաջացրել:

Ավելին, առաջին պլան է մղվել Հայաստանի, Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Բայց հիմա իրավիճակը սկսում է փոխվել։ Այստեղ շատ բեմադրված սյուժեներ կան։

Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին պատգամավոր Ռոբերտ Բաքլենդի հարցման գրավոր պատասխանում նշել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտների մասին և այն, որ «Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների դեպքում»:

Խարդավանքն այստեղ այն է, որ Հայաստանը ներկայումս հայտարարում է Ադրբեջանից սպառնալիքի մասին: Ըստ Հեփփիի, եթե Ադրբեջանը որոշի դիմել ուժային սցենարի, ապա «նրա թիկունքում կանգնած կլինի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»:

Այստեղ կան կարևոր նրբերանգներ: Եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, ապա դա նրա համար հաջող կլինի թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանը արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտությունը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնի բրիտանական դարավոր ասացվածքը. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», բայց հետախուզությունը կարող է աշխատել։

Դրանից հետո Լոնդոնը Բաքվին և Երևանին առանց Մոսկվայի մասնակցության կուղղորդի դեպի Թուրքիա. Զանգեզուրի միջանցքի բացման խնդիրը, կարծես ավարտին հասցնելով Հայաստանը եվրոպական կառույցներ ներքաշելու իր գործողության տարրերից մեկը։

Ըստ լոնդոնյան լրատվամիջոցների Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այժմ քրտնաջան աշխատում է այդ նախագծի իրականացման ուղղությամբ։ Ենթադրվում է, որ արդեն իսկ նախագիծ է պատրաստվել Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ դե ֆակտո բրիտանական հետախուզության՝ MI6-ի ֆորմալ վերահսկողության տակ հանձնելու մասին։

Ի դեպ, արդյո՞ք դրանով չեն պայմանավորված «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուս սահմանապահներին արտաքսելու հրատապ անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները։

Այդ իսկ պատճառով էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները նշել են, որ իրենք «ուշադրություն են դարձրել Հեփփիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների ցանկությունը օգտագործել Հայաստանն իրենց շահերը հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հարավային Կովկասում առաջ մղելու համար»։ Եվ ոչ միայն դա:

Մոսկվան նաև կարծում է, որ ավելի լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Հայաստանը դարձնել իր զենքը Մոսկվայի հետ հակամարտությունում՝ «գլոբալացվող Բրիտանիայի» ֆոնին, որը հանդես է գալիս ի դեմս վերածնվող Բարձր Դռան»։

Այս ամենը Անդրկովկասում Լոնդոնի մասնակցությամբ սկսվող «մեծ խաղի» տարրերն են։ Բրիտանացիներն արդեն եղել են այդ տարածաշրջանում որպես օկուպացիոն ուժեր 1918 և 1919 թվականների սկզբին։

1921 թվականի մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՀ արտաքին առևտրի հանձնակատար Լեոնիդ Կրասինը ստորագրել էին առևտրային համաձայնագիր։

Այդ դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէր, որի նպատակն է կարգավորել երկու երկրների միջև առևտրային գործարքները։

Դա քաղաքական և կոմերցիոն բնույթի այնպիսի համաձայնագիր էր, որը «ազատեց» Վլադիմիր Լենինի կառավարության ձեռքերը Անդրկովկասում։ Հետաքրքիր է, ի՞նչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»
Ամենադիտված