Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը երկիրը «ծախել» է թուրքական «սուլթանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանի քաղաքականության ճակատագրական սխալներից հետո էլ Երևանը շարունակում է «պոչը շարժել» իր արևմտյան գործընկերների առջև»,-գրում է tsargrad.tv-ն։

Այսպիսով, Հայաստանը որոշել է, որ մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների օգնության կարիքը չունի. «ելք» ցուցանակով փորձում է փակել ՀԱՊԿ-ի դուռը և գնալով ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի երկրներին։ Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Անդրկովկասում` երեկվա դաշնակցի նման ոչ պատշաճ պահվածքից հետո։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ճեպազրույցի ժամանակ չկարողացավ ուղիղ պատասխան տալ ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս շատերին հուզող այն հարցին, թե արդյո՞ք Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «դա պետական գաղտնիք է»-խուսանավել է Ասրյանը։

Թեև, նա ինքը նախկինում վստահեցնում էր հայերին, որ դաշինքի մասնակիցների միջև բոլոր պայմանավորվածություններն իբր գոյություն ունեն միայն թղթի վրա, ինչը նշանակում է, որ Երևանի ռազմական ղեկավարության գիտակցությամբ` Հայաստանը վաղուց է դուրս եկել ՀԱՊԿ-ից, թեև դե յուրե դա դեռ չի վավերացրել:

Ղարաբաղն ու նրա բնակիչներին լքելուց հետո, Հայաստանում հասունանում են ռուսաֆոբական տրամադրություններ, քանի որ Փաշինյանը հրաժարվում էր գոնե որոշակի պատասխանատվություն ստանձնել սեփական` երբեմն ոչ ամենախելացի արարքների համար։ Մարդը, ով բաց թողեց իր ժողովրդին փրկելու շանսը, այժմ պնդում է, թե իբր ամեն ինչում մեղավոր են ռուսները։

Բայց, ըստ էության, փաստն այն է, որ Հայաստանն անգործության էր մատնված այն ժամանակ, երբ Բաքվի զորամասերը երթով անցնում էին Ղարաբաղով, իսկ Արցախի սակավաթիվ զորամասերը փորձում էին ինչ-որ կերպ դիմադրել նրանց, բայց, բնականաբար, ապարդյուն։ Երևանը, փաստացի, չցանկացավ պաշտպանել իր տարածքը, իսկ հետո Ղարաբաղն ամբողջությամբ ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք, որը ՀԱՊԿ-ին փաստացի զրկեց Արցախում զորք տեղակայելու որևէ հիմքից։ Թեև հենց Ղարաբաղն էր նրանից պաշտպանություն խնդրել, ինչը և պահանջում էին ՀՀ քաղաքացիները։ Ըստ երևույթին, իզուր չէ, որ Փաշինյանն ընկերացել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, նրանք վաղուց են սերտել այն ձեռնարկը, թե ինչպես կարելի է Ռուսաստանին մեղադրել բոլոր խնդիրների համար։

Սակայն պետք չէ մտածել, որ այս ամենը հանկարծակի է տեղի ունեցել։ Մեկ տարի առաջ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարություն էր արել, թե ըստ իրեն` երկրի անվտանգությունն ապահովելու համար բացառապես Ռուսաստանի վրա հույս դնելը ռազմավարական սխալ է։ Իսկ արդեն այս տարի նա հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայության սառեցման մասին։ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալը երկիրը լիովին մենակ կթողնի Բաքվի և թուրքական «սուլթանի» դեմ։

Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ըստ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի` «մեր դաշնակցին թշնամի են սարքում, Հայաստանի արտաքին անվտանգության համակարգը զրոյացնում են»: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու իր էքսպանսիայի մեջ։ Օրինակ պատգամավոր Ֆազայիլ Ագամալին կոչ է արել չսպասել, որ Հայաստանը վերազինվի արևմտյան զենքով, ռազմական ճանապարհով խլել այն ամենը, ինչը պնդում է Ադրբեջանը, և բացի այդ, նա կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին թույլ չտալ զենք մատակարարել Հայաստան` Իրանի տարածքով:

Միևնույն ժամանակ, Ալիևն ինքն էլ չի լռել, երբ նման հնարավորություն է հայտնվել։ Ղարաբաղի տարածքի ռազմական զավթման առիթով, հանպատրաստից «հաղթական շքերթում» նա հաստատել է, թե Հայաստանի Զանգեզուրի, Գոյչայի և Իրեվանի շրջանները Ադրբեջանի պատմական հողերն են։

Նույն միտքը նա հնչեցրել է նաև իշխող` «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում: Գծագրվում է Փաշինյանի` Հայաստանի աննախանձելի ճակատագրի բավականին սարսափելի պատկեր: Ոչ ոք նույնիսկ չի զարմանա, եթե առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն փորձի վերցնել այդ տարածքները, և հավանաբար ՆԱՏՕ-ից որևէ մեկը մատը մատին չի տա դա կանխելու համար։ Որովհետև դա կհանգեցնի բացահայտ պատերազմի ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակի՝ Թուրքիայի հետ: Նման պատերազմն ակնհայտորեն օսմանցիների հակառակորդների համար հաղթական չի լինի։

Բացի դա անգամ հնարավոր է, որ Թեհրանը միանա Բաքվին։ Եվ նույնիսկ նման ելքի դեպքում Փաշինյանը միանշանակ կգտնի ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու տարբերակ, դե հո չի կարող որպես չափահաս մարդ, մի ամբողջ երկրի ղեկավար` իրեն մեղադրել:

Այնուամենայնիվ, առայժմ պատերազմը տեղեկատվական և ճանաչողական դաշտում է, Հայաստանը աստիճանաբար ընտելանում է այն մտքին, որ ինչ էլ ասի Ադրբեջանը (այսինքն Թուրքիան), ամեն ինչ այդպես էլ պետք է լինի։ Օրինակ` Ալիևը հաշտության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայման է անվանել բուն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը, և ադրբեջանա-թուրքական ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները սկսել են խոսել «նոր իրողություններ արտացոլող»` նոր Սահմանադրության, զինանշանի, օրհներգի և նույնիսկ հայոց պատմության դասագրքերի փոփոխության անհրաժեշտության մասին։ Հանրային հեռուստաընկերության եթերում օրհներգի կադրերում այլևս չի երևում համայն հայության համար սրբազան լեռը՝ Արարատը։

Ճիշտ է, դեռ թույլատրվում է հայերին հայ անվանել։ Դե, իսկ հետո ինչպես կասեն… Այն, որ այդ ամենը դավաճանություն է Հայաստանի նկատմամբ` ակնհայտ է: Բայց այդ առումով մեկ այլ վտանգ է առաջանում: Եթե Ռուսաստանն արձագանքի, վիրավորվի ու Ադրբեջանի ու Թուրքիայի գիրկը նետվի` դա այն է, ինչին արդեն իսկ կոչ է անում Ռուսաստանում շատ ազդեցիկ պրոթուրքական լոբբին, հարուստ ադրբեջանական սփյուռքը և որոշ բլոգերներ։

Ասում են, որ մենք տնտեսական շահեր ունենք ադրբեջանցիների և թուրքերի հետ, իսկ Հայաստանը ծանրություն է մեր ոտքերի վրա կախված, և որից պետք է հրաժարվել։

Դրանում շատ է շահագրգռված Արևմուտքը, և Փաշինյանն ինքը, բնականաբար, աշխատում է այդ ուղղությամբ։ Սակայն չպետք է մոռանալ Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակների մասին (որի ձեռքում Ադրբեջանը միայն գործիք է), որը ներառելով Ռուսաստանի մի շարք «թուրքալեզու» շրջաններ` «Մեծ Թուրանի» ստեղծումն է։

Կասկածից վեր է, որ Ռուսաստանի պասիվ դերակատարմամբ` Ադրբեջանը վաղ թե ուշ ներխուժելու է Հայաստան և խլելու է այն, ինչ իրենն է համարում։ Իսկ ՀԱՊԿ-ի բացակայության դեպքում Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի զորքերն իր տարածք կանչելն է։ Վրաստանը, անկասկած, վախենալով թուրքական ներխուժումից, նույնը կանի։

Արդյունքում մենք կստանանք ՆԱՏՕ-ի կողմից ամբողջությամբ վերահսկվող և Ռուսաստանին թշնամաբար տրամադրված Անդրկովկաս և հարավային սահմանին գտնվող թշնամական հենակետեր։

Հենց այդտեղից էլ Արևմուտքը և Թուրքիան (յուրաքանչյուրն իր նախագծով) կսկսեն անախորժություններ հրահրել Հյուսիսային Կովկասում, ապակայունացնելով Ռուսաստանը և նախապատրաստելով «թուրքալեզու» շրջանների մերժումը։ Եվ այդ ամենում իրենց դերը կխաղան գրեթե 1,5 միլիոն բացարձակապես թուրքամետ ադրբեջանական սփյուռքը և միլիոնավոր «աշխատանքային միգրանտները», որոնց մեջ կան բազմաթիվ «թուրքալեզուներ»:

Չմոռանանք նաև Իրանի մասին, որի համար նման իրավիճակը աղետալի կլինի: ՆԱՏՕ-ն անմիջապես կներքաշվի Իրանի` Թուրքիայի հետ ցանկացած կոնֆլիկտի մեջ, քանի որ վաղուց է երազում պատճառ գտնել Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար, որը, ի դեպ, մեր միակ վստահելի դաշնակցին է տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում:

Եվ Ռուսաստանը ևս ստիպված կլինի նրա համար պատերազմի մեջ մտնել։ Ի դեպ, եթե Իրանը ջախջախվի, մենք շատ արագ դուրս կմղվենք Սիրիայից և Մերձավոր Արևելքից։ Բայց եկեք ամեն ինչ միայն Փաշինյանի վրա չբարդենք, քանի որ ՀԱՊԿ-ում մեր մի շարք այլ դաշնակիցներ ևս, նրանից լավը չեն։

Ավելին, մենք երբեք մեզ նեղություն չենք տվել Հայաստանում ստեղծել հզոր ռուսամետ ուժեր, այլ հենվել ենք միայն շուկայական մոտեցումների վրա, որոնց համաձայն` բարեկամությունը միշտ կարելի է գնել տնտեսական շահի դիմաց։

Ճիշտ նույն մոտեցմամբ մենք խաբվեցինք Ուկրաինայում, և այսօր նույն աղետալի քաղաքականության պտուղներն ենք քաղում Անդրկովկասում։

Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքական վերլուծաբան Անդրեյ Շկոլնիկովը` «Փաշինյանի ինքնասպանության քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի մահվան, Արևմուտքի վրա խաղադրույքն ակնհայտորեն պարտվողական խաղադրույք է, իսկ Իրանը չի օգնի, բացառությամբ շատ սահմանափակ կերպով, ինչպես երևում է, տասը տարի հետո, Ռուսաստանը պետք է ամեն ինչ նորից սկսի և վերափոխի Անդրկովկասը, ինչպես դա արել է նախկինում»:

Լավ կլինի, որ Ռուսաստանը հիմա զբաղվի այս ամենով, քանի որ նման բանի համար ոչ միայն ռեսուրսներ ու ռազմական հզորություն է պահանջվելու, այլ նաև Ցիցիանովի, Երմոլովի և Պասկևիչի տրամաչափի անհատներ. և իհարկե` աննկուն քաղաքական կամք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էՄանրամասներ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ նիստից․ «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ» Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին «տեղը բերել». «Ժողովուրդ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ՔՊ-ականների հետ հանդիպման. «Ժողովուրդ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխը․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
Ամենադիտված