Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ-ՍԱՂԱՎԱՐՏ

ՖՈՏՈ

Սաղավարտը պատկանում է այն արհեստածին միջոցների դասին, որոնք պաշտպանում են մարդու գլուխը արտաքին ազդեցություններից։

Ինչու՞ «արհեստածին»` որովհետև արտաքին ազդեցություններից գլխի բնական պաշտպանությունը մազերն են։ Ֆունկցիոնալության առումով սաղավարտը մարդու գլուխը մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու միջոց է։ Այդ սահմանման հիման վրա էլ սաղավարտի պատմությունը մեզ ետ է տանում հին ժամանակներ, երբ հնագույն մարտիկի սաղավարտը կատարում էր նմանատիպ գործառույթ:

Պատմաբանները խուսափում են անդրադառնալ սաղավարտի ստեղծման պատմությանը, քանի որ դա կհանգեցնի հետազոտությունների մեծ ծավալի: Բացի այդ, անհնար է թվագրել առաջին սաղավարտի առաջացումը, քանի որ, օրինակ, ասորի ռազմիկներն են այն կրել, բացի դա նաև չինացիներն ու հնդիկները։ Ռազմական գործողությունների ժամանակ սաղավարտ օգտագործվել է բազմաթիվ ժողովուրդների կողմից և ոչ ոք չգիտի, թե ով է եղել առաջինը: Հետագայում վառոդի և հրազենի գյուտը զրոյացրել է մարտիկների համար զրահ ստեղծելու հազարամյա պատմությունը:

Փաստն այն է, որ անգամ առաջին հրազենը այնքան հզոր էր (համեմատած ժամանակակիցների հետ), որ ոչ մի սաղավարտ չէր կարող դրանից պաշտպանություն ապահովել: Սաղավարտները օգտագործվում էին մինչև 16-րդ դարը, իսկ 17-րդ դարում դրանք կրում էին միայն հրազեն չունեցող ժողովուրդներին նվաճելիս։

Նման կերպ գլխի պաշտպանության զարգացման պատմությունը ընդհատվել է գրեթե երկու հարյուր տարով: Դա պայմանավորված էր բանակների զինման տեխնոլոգիական առաջընթացով: Զինվորականները սկսել էին հարձակվել թշնամու վրա գլխարկներով, կաֆտաններով և սպիտակ տաբատներով: Սաղավարտները, իհարկե, շարունակել են գոյություն ունենալ առանձին զորամասերում, սակայն զանգվածաբար չեն օգտագործվել։

Սակայն, ինչպես գիտենք, առաջընթացն անդադար գործընթաց է, ուստի հակառակորդի կենդանի ուժն առավել արդյունավետ կերպով խափանելու համար անհրաժեշտ էր մեծացնել հրազենի կրակի տեմպերը։ Փամփուշտի ու ակոսաավոր փողի գաղափարն է առաջացել, որի արդյունքում կրճատվել է հրազենի քաշը, փողի երկարությունը և, հետևաբար, փոքր զենքի հզորությունը։ Հենց այդ ժամանակ էլ վերակենդանացել է զինվորի համար զրահի գաղափարը, և նորից հայտնվել է «սաղավարտ» բառը։

Ֆրանսիացիները սկսել են զանգվածաբար օգտագործել սաղավարտն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ զինվորները կարող էին գլխից վիրավորվել խրամատային պատերազմի ժամանակ: Խրամատը պաշտպանում է մարմնի մեծ մասը, բայց երբեմն զինվորը ստիպված է լինում գլուխը դուրս հանել խրամատից։ Բացի այդ, արկերի և ականների բեկորներից ևս պաշտպանություն էր պետք։

Ֆրանսիացիները մշակեցին և սկսեցին արտադրել սաղավարտներ, որոնք կոչվում էին «Ադրիանի սաղավարտներ» (1915): Դրա հաջողությունն այնքան մեծ էր, որ այն ընդունվեց բազմաթիվ եվրոպական բանակների կողմից, իսկ Խորհրդային Միությունում նման սաղավարտներ օգտագործվեցին նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբում։ Գերմանական կոալիցիան որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձնում զինվորին պաշտպանելու այդ միջոցին, սակայն արդեն 1916 թվականին զորքերը սկսեցին համալրվել M916 սաղավարտներով։

Բրիտանացիները նույնպես սկսեցին մշակել սաղավարտի սեփական տարբերակը` հիմք ընդունելով միջնադարյան կապելանի սաղավարտը։ Այդ մոդելի արտադրությունը սկսվել է 1915 թվականին։ Չնայած ռուսական բանակի գեներալների համառ խնդրանքներին, կայսրը որոշեց զորքերը սաղավարտներով զինել միայն 1916 թվականին:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է վիճակագրություն սաղավարտի օգտագործման հետևանքով մահերի և վնասվածքների նվազման վերաբերյալ։ Դա տպավորիչ է. միջին հաշվով կորուստները կրճատվել են չորս անգամ։ Այդ ժամանակվանից ի վեր սաղավարտը դարձել է ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը: Մեր օրերում այն օգտագործվում է ոչ միայն որպես զինվորական գլխարկ։

Այժմ սաղավարտները լայնորեն կիրառվում են նաև սպորտի, շինարարության, ճանապարհների և վտանգավոր այլ վայրերում:

Կ․ Խաչիկյան

Համբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել
Ամենադիտված