Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1921 թ. Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային․ պատմության այս օրը (15 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր, Իտալիայի Վալենսիա քաղաք՝ Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օր, Բելոռուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 –ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլյամ Միտչել Ռամզին:

1884 –ծնվել է աշուղագետ Վերդին:

1880- Լույս է տեսել «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը, որը ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թվականը:

1902 —ծնվել է խորհրդահայ գիտնական-ջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը, որը հանդիսացել է առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծող:

1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:

1922-Երևանում բացվել է Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդրարատ Կամսարականը:

1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:

1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։

2002-Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

2005 –վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:

2006-մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

2007-«Արզնի»-ի արտադրած «Ark Land» հանքային ջուրն արգելվել է Կանադայում:      

  - մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

2011-Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, որ վերադարձնի հայ ժողովրդին ձայնը և իր ձայնի իրավունքը:

2017- Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

493 —թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետությունը Ռավեննե մայրաքաղաքով:

1493 —Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը վերադարձել են Եվրոպա իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:

1603 —ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա: 1812 —Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:

1813 —ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:

1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։

1867 —կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի Ավստրիական կայսրությունը վեր է ածվել դուալիստական Ավստրո-Հունգարիա պետության:

1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:

1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1915 —Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկրին պատերազմից:

1917-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից իր եղբայր Միխաիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:

1927 —ԽՍՀՄ-ում սկսվել է Դնեպրո ԳԷՍ-ի շինարարությունը:

1932 —Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:

1937 —Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:

1937 –վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:

1938-Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:

1939-Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:

1975 –ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:

1985 —գրանցվել է առաջին դոմենը .com-ում՝symbolics.com-ը:

1990-որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:

Կ. Խաչիկյան

Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Ամենադիտված