Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոտի վրա» ընդունված որոշման ռիսկերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ հայկական կողմը դիմել է ՌԴ համապատասխան կառույցներին՝ շնորհակալություն հայտնելով «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած ծառայության համար և փաստացի ընդգծել, որ ռուսական սահմանապահները, որոնք ՀՀ անկախացումից ի վեր ծառայություն են իրականացրել օդանավակայանում պետք է դուրս գան։

Որքան էլ մերձիշխանական լրատվականներն ու տարբեր «փորձագետներ» ցանկանան այս փաստը մեկնաբանել իբրև «ինքնիշխանության» քողի տակ, միևնույն է սա ՀՀ անվտանգությանն ուղղված հերթական պարտիան է։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ցույց է տալիս, թե ինքն «ուժեղ տղա է» և սեփական սահմանապահներով կարող է ապահովել օդանավակայանի անվտանգությունը կամ նման այլ քվազիթեզեր, այլ ուղղակի դարձյալ կռացած կատարում է Արևմուտքի պահանջը, որն ըստ տարբեր «օդում կախված» լուրերի` հստակ դրվել է նրա առաջ։

Տվյալ դեպքում խոսքը գնում է այն մասին, որ ռուս սահմանապահներին օդանավակայանից հանելով՝ Արևմուտքն ազատում է իր ձեռքերը և կարողանալու է ամբողջովին ազատ ու անկաշկանդ, առանց որևէ վախի ելումուտ անել ՀՀ տարածք, իր գործակալական էմիսարներին ուղարկել հարավկովկասյան տարածաշրջան՝ տեղում աշխարհաքաղաքական արմագեդոնը վերջնական տեսքի բերելու նպատակով։

Սա միանշանակ է այնքանով, որ Արևմուտքում, ինչպես ցույց են տալիս դեպքերի զարգացումները, բավական լուրջ տրամադրվածություն կա ռուսական ազդեցությունը քարուքանդ անելու և ՌԴ-ի «տակից» Հայաստանն ամբողջությամբ հանելու համար: Այս մտադրությամբ կոնկրետ քայլեր են նախապատրաստվում. ուստի ավելորդ լարվածություն, կաշկանդվածություն կամ գլխացավանք նրանց ուղղակի պետք չէ։ Այս ժեստով Նիկոլը ևս մի աստիճանով «ազատ է արձակում Արևմոտքի թևերը»։

Տեղի ուենցածի անվտանգային ռիսկերի հետ կապված դժվար չէ կանխատեսումներ անել և պատկերացնել, թե այդ՝ ոտի վրա ընդունված և հետևանքները չհաշվարկված քայլն ինչ անդառնալի հետևանք կարող է ունենալ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար, քանի որ ահաբեկչության այս դարում բնական է, որ տեսականորեն հնարավոր է պատկերացնել ամեն ինչ, իսկ մեր պես ռիսկային ու խաբուսիկ տարածաշրջանում՝ առավել ևս։

Չմոռանանք, որ հենց նմանատիպ պետություններում է, որ տեղի են ունենում մեծ ծավալների նարկոթրաֆիկի, կանտրաբանդայի և նմանօրինակ խոշոր չափերի հասնող գործարքները:

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք բավականին տհաճ տեսարանների, էլ չենք խոսում հնարավոր այլ սցենարների մասին։ Վերջում ընդգծենք, որ ժողովրդավարությունն իր համար «բռենդ» հռչակածը` ով ամեն օր խոսում է դեմոկրատիայից ու հավասարությունից, այսօր հայկական իրականությունը վերածել է բևեռացած մի սեկտայի, որտեղ հեգեմոնը բացառապես ատելությունն ու հակակրանքն է։ 

Արմեն Հովասափյան

Ձյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին
Ամենադիտված