Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի. տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր». Կարեն Գասպարյանն անմահացել է Ներքին Հանդում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, շարժուն, հետաքրքրասեր երեխա էր: Զբաղմունքներն ու հետաքրքրությունները շատ էին ու տարբեր՝ երաժշտություն, սպորտ, շախմատ, պար: Իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Վոկալի դասերի էր գնում, ընտրեց ազգային, ժողովրդական, աշուղական ուղղությունը: Ավելի վաղ տարիքում նաև ժողովրդական պարի դասերի էր հաճախել: Շատերը զարմացան իր ընտրության համար՝ իր աշխուժությունը հաշվի առնելով, նա իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Ամուսինս երաժշտական կրթություն չունի, բայց հենց հայրիկի խորհրդին ու ցանկությանը հետևելով՝ մեր տղան սկսեց զբաղվել երաժշտությամբ: Ամուսինս արմատներով սասունցի է և սրտի մի անկյունում ցանկանում էր, որ մեր տանը մշտապես լսվի ազգային երաժշտությունը, մեր տանը միշտ թևածի ազգային շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Գոհարը:

Կարենը վոկալի դասերի է հաճախել Աճեմյանի անվան դպրոցում: «Իր ուսուցիչը Էդուարդ Բեգլարյանն էր, մեծ վարպետ է: Հենց նա ուղղորդեց Կարենին, որ հաճախի թառի դասերի: Հետո հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց… Երգեց, պարեց, նվագեց»: Իր ողջ սերն ու ուշադրությունը Կարենը տվել էր երաժշտությանը: Մայրիկն ասում է, որ անընդհատ զրուցում էր որդու հետ՝ մեծ կարևորություն տալով կրթությանը: «Իրեն միշտ ասում էի՝ հայրենիք, Հայաստան ներկայացնող երաժիշտը պետք է կրթված ու գրագետ լինի: Դպրոցում ակտիվ սովորողներից էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, սիրում էր ավագների կողքին լինել, փոքրերին օգնել»: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի ուսանող էր Կարենը, ուներ տարկետման իրավունք, բայց որոշեց՝ պետք է մեկնի ծառայության:

«Շտապում էր: Խնդրեցի, որ գոնե ավարտելուց հետո մեկնի ծառայության, ներքուստ վախ ունեի, իր ուսման կիսատ մնալն ինձ համար մի տեսակ սարսափելի էր: Հետո ուզում էի, որ վերջացներ ուսումը, բանակից վերադառնալուց հետո կրթության հարցում իր ընտրությունը կատարեր, աշխատեր: Վստահ էի, որ բանակից հետո ավելի հեշտ կլինի իր համար, չէր խճճվի: Բայց Կարենն ընտրեց ծառայությունը, գնաց, դիմում գրեց, որ շուտ մեկնի: 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն խաղաղ չէր զգում, դրա համար շտապում էր մեկնել ծառայության: Ասում էր՝ չեմ կարողանա հանգիստ ապրել, եթե մեկն իմ փոխարեն գնա ծառայության: Պարտքի զգացում ուներ տղաների առջև, իր մեջ շատ էին ցավն ու կսկիծը, որ տղերքը չկան: Իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, հիմա նույն հոգեվիճակում կարծես ես ապրեմ, մտածում եմ՝ տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր: Հիմա մեր պարտքն է արժանապատիվ ապրելը»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 27-ին: Նրա ծառայությունը սահմանափակումով էր, մայրիկի խոսքով, որդին է ցանկացել դիրքերում ծառայել: Հրամանատարն էլ իրեն տարել է ինժեներական աշխատանքների:

«Իրեն միայն ասացի՝ ինչ կանես, զգույշ արա, մեջքդ չցավեցնես, քանի որ ողնաշարի խնդիր ուներ: Իսկ Կարենը պատասխանեց՝ մա՛մ, տղերքն իմ համար իրենց կյանքն են տվել, դու իմ մեջքի դա՞րդն ես: Իր հետ չհամաձայնել չէր լինի, քանի որ միշտ նման դեպքերում ասում էր՝ մա՛մ, ախր դուք եք ինձ այդպես սովորեցրել, դաստիարակել: Առհասարակ, մարդկային այնպիսի տեսակ էր, որ երբեք չէր տրտնջում դժվարություններից, նույնն էլ՝ ծառայության ընթացքում»: Կարենի հետ ընտանիքի անդամները զրուցել են սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:40-ին: Տարբեր զրույցներից պարզ է դառնում, որ մեր տղաներն իմացել են վտանգի մասին, բայց ծնողներին չեն անհանգստացրել, հեռախոսային զրույցներն ավարտել են, իսկ րոպեներ անց մարտի բռնվել թշնամու հետ: «Մեզ մոտ այդ օրը մի տեսակ տագնապային վիճակ էր: Երբ իրեն հարցրեցինք, թե ինչպես է, հայտնի արտահայտությամբ պատասխանեց՝ «ամեն ինչ տոչնի ա»:

Ընթրիք էր պատրաստում, զարմացանք, անգամ կատակեցի, թե ինչպես է պատրաստում, տեսանյութե՞ր է դիտում, արձագանքեց՝ մա՛մ, մտքի ճկունություն կա: Ճաշը պատրաստել էր, հետո նկարները տեսանք, բայց ոչ մի խոսք վտանգի մասին: Իր հետ զրույցի ավարտին, երբ մեզ հավաստիացրեց, թե ամեն բան կարգին է, խաղաղ գիշեր մաղթեցինք իրեն, բայց գիշերը խաղաղ չէր»: Կարենն անմահացել է Ներքին Հանդի դիրքում 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Զոհվելուց մի քանի օր անց Կարենը տանն էր: Այդ ընթացքում նրա հայրիկն ու ընտանիքի անդամները Սյունիքում էին, մինչդեռ շատերն արդեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Հայրիկին համոզելու և տուն «բերելու» համար նրան ասում են, թե որդին գերեվարված է, պետք է Երևան վերադառնալ ու Կարմիր խաչի գրասենյակ գնալ:

«Սեպտեմբերի 18-ին ամուսինս եկավ տուն: Մեր ամբողջ Հաղթանակ թաղամասը, մեր ընկերները երևի գիտեին, որ Կարենը զոհվել է, բացի մեզանից: Լուսացրեցինք գիշերն այն մտքով, որ Կարենը գերի է, հաջորդ առավոտյան արդեն մեզ հայտնեցին ճշմարտությունը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ լուրի էինք սպասում, մեզ ասել էին, որ Կարենին տեսել են, իրենից մեկ մազ անգամ չի պակասել, և մեր ընտանիքի բոլոր անդամներն աղոթում էին մեր մյուս տղաների համար, այնինչ մեր Կարենը միացել էր տղերքին»: Չսպիացող վերք է որդու ֆիզիկական բացակայությունը: Տիկին Գոհարն ասում է՝ հիմա կարծես իր «եսերի» կռվի մեջ ապրի: «Ավելի հաճախ բանականությունս ու սիրտս այնքան տարբեր կերպ են մտածում: Ուղղակի միայն մեկ բան եմ խնդրում, որ ադեկվատ մնամ, չչարանամ: Որովհետև իմ տղան այդպիսի տեսակ չէր, ես պետք է արժանի ապրեմ իմ Կարենին, որ նրա անունը կարողանամ պատվով պահել: Պետք է շատ զգույշ ու պատվով ապրել, քանի որ իր կյանքի գնով ենք ապրում»:

Կարենն ավագ քույր ունի: «Կարենն իր շրջապատում քույրիկի մասին միշտ ասել է՝ իմ մեծ ախպերը: Հիմա իր ընկերներն են ասում, որ քույրիկին ընկերների մոտ այդպես է ներկայացրել: Իրենք շատ կապված էին իրար, առանձնահատուկ սեր ու կապվածություն էր: Հիմա նույն կերպ թոռնիկս է ապրում քեռու մասին հուշերով, նրա հետ իր կապվածությամբ: Ինձ երբեմն թվում է, թե թոռնիկս Կարենի հետ հոգևոր կապի մեջ է, իր մտքերով, զգացողություններով կարծես կապված լինի քեռու հետ»: Ու հիմա Կարենի ընտանիքում բոլորը իրար թև ու թիկունք են դարձել իրենց բաժին հասած մեծ ցավը պատվով հաղթահարելու գործում: «Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի: Հուզական մարդ լինելով՝ փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել: Հանուն աղջկաս, հանուն իմ ընտանիքի պետք է ուժեղ լինեմ: Գիտեք՝ երևի բոլորիս էլ ընտանիքն է ամուր պահում, միշտ նշում եմ, որ «հանուն»-ներով ենք ապրում: Ինչ-որ գերբնական ուժ կարծես լինի, որովհետև կարոտներով ապրելը շատ բարդ է: Մի օր աղջիկս ասաց՝ զարմանում էի, որ 2020 թվականից հետո քույրերն ապրում են առանց եղբայրների: Հետո նշեց՝ մա՛մ, բայց ես իմ հարցի պատասխանը գտա, թե ինչպես…»:

Հ. Գ. - Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Հաղթանակ թաղամասի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին
Ամենադիտված