Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը ազատման դիմում գրեց. ի՞նչ են ասել նրան ԱԳՆ-ից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել:

Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառների մասին:

Այսպիսով, հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որեւէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջեւ, որոնք Հայաստանը կատարում է:

Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:

Ընդ որում՝ երկու երկրների միջեւ նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին, որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլեւս նման բնույթի գրառումներ անել:

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանին հրաժարականի ակնարկն արվել է ոչ թե Փաշինյանի, այլ հենց ԱԳՆ-ի «շուրթերով»:

Ահա այս բոլոր իրադարձությունները կուտակել են կրքեր նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ում:
Բանը հասել է նրան, որ ԼՀԿ-ականները Մարուքյանից պահանջել են՝ պետք է հրաժարական տա կա՛մ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից:

ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեեւ շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ:
Ահա արդյունքում Էդմոն Մարուքյանը որոշել է հրաժարվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
Ամենադիտված