Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1957 թ.), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելլանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:

1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։

1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:

1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:

1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:

1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։

1938- վախճանվել է  Խորեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Ա Տփղիսեցին։

1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հատատել Սիրիայի հետ։

2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  հայտարարությունների պատճառով։

2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

2011- Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:

2014- Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։

2020- Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից և ծառայությունը Զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։

2021- Բաղրամյան պողոտայում կայացել է ընդդիմության հանրահավաք, որն ավարտվել է երթով, պահանջը եղել է վարչապետի հրաժարականը:  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

632 —Մուհամմեդն իրականացրել է իր վերջին քարոզը։

961 —բյուզանդական կայսր Նիկիֆոր Երկրորդը գրավել է Հանդակը, որով իսկ դադարել է գոյություն ունենալ Կրիտական էմիրությունը։

1204 —Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայյարի պաշարումն ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդն այդ պահից փաստացի սկսել է վերահսկել  ամբողջ Նորմանդիան։

1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։

1521 —Ֆերնան Մագելանն իր շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։

1617 —ֆրանսիացի Լուի էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլատրություն։

1665 —Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։

1785- ծնվել է  լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։

1790 —վաշինգտոնցի ատամնաբույժ և Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը ստեղծել է բժշկական բոր մեքենա։

1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։

1869 —Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել  իր Պարբերական աղուսյակը։

1886- ծնվել է  ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո) Նադեժդա Օբուխովան։

1899 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանն արտոնագիր է ստացել ասպիրինի համար։

1900 —Սան-Ֆրանցիսկոյում գտել են մեռած չինացու․ ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։

1900- վախճանվել է  գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։

1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։

1909- ծնվել է  լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։

1925 —լույս է տեսել «Պիոներական պրավդա» թերթի առաջին համարը։

1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։

1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը («Հարյուր տարվա մենություն»)։

1937- ծնվել է  առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

1938 —Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։

1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։

1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյն ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։

1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելլիում քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։

1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let It Be»-ն։

1972- ծնվել է  ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ'Նիլը։

1985 —ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը նոկաուտի ենթարկելով Հեկտոր Մերսեդեսին սկսել է իր պրոֆեսոնիալ կարիերան։

1990 —սպանվել է  «Հուրիեթ» թերթի ղեկավարներից մեկը հանդիսացող հանրահայտ թուրք լրագրող Չեթին Էմիչը։

1992- Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական է տվել։

1997 —Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա  2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։

2016 —վախճանվել է ամերիկացի դերասանուհի, ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կին Նէնսի Ռեյգանը։

2023-Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղ է ունեցել ցույցերի շարք կապված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ: Ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ ցուցարարների դեմ, սակայն վերջիններիս ճնշման արդյունքում այդ այսպես կոչված «արտաքին գործակալների մասին» օրենքը չի ընդունվել:

Կ. Խաչիկյան

Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով
Ամենադիտված