Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մյանմա՝ Գյուղացիների օր, Բահաի՝ Տասնիներորդ Ալա (Վեհության) ամսվա առաջին օր, Եթովպիա՝ Ադուաի ճակատամարտի հաղթանակի օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853- ծնվել է մեծանուն երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան:

1919-ծնվել է հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի Թամարա Թումանովան:

1959 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են կամավորական ժողովրդական դրուժինաներ՝ դրուժիննիկներ:

1981- գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։

1992 - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձել են ՄԱԿ-ի անդամ։

2004-Հունգարիայի դատարանում ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլ նաև դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին: 

2006-Կառավարության նիստում հաստատվել է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը:

2007- վախճանվել է ֆրանսահայ նշանավոր գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան):

2008- Երևանի փողոցներ են մտցվել զորքեր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության և խոհեմության կոչ է արել: Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

2010-վախճանվել է անվանի կինոռեժիսոր և դերասան Լևոն Իսահակյանը:

2011-ԱԺ-ն ձայների 83 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:

2015-Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները, քանի որ ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն:

2018- 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

2020-Վարչապետը մամուլի նոր քարտուղար է նշանակել Մանե Գևորգյանին։

2022- հանվել են կորոնավիրուսային սահմանափակումները, մասնավորապես փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 —վախճանվել է հին պարսկական նկարիչ, բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և մանիհեյտության հիմնադիր Մանին:

1476 —Գրանսոնի ճակատամարտում շվեյցարական կանտոնների աշխարհազորը պարտության է մատնել բուրգունդական հերցոգ Կարլ Արիի բանակին:

1498 —Վասկո դը Գամմայի նավատորմը հասել է Մոզամբիկ:

 1699 —ֆրանսիացի հետազոտող Պիեռ Լեմուան դը Իբերվիլը հայտնաբերել է Միսիսիպի գետի ակունքը:

1791 —Ֆրանսիայում մտցվել է կապի նոր համակարգ՝ սեմաֆորային համակարգ:

1799 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը չորս ամսյա պաշարումից հետո գրոհով գրավել է Կորֆու կղզին:

1853- ծնվել է չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան:

1855- Ալեքսանդր 2-րդը դարձել է Ռուսական կայսրության ցար:

1882- Վիկտորիա թագուհու նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:

1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից։

1931 - ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

1933 - Նյու Յորքում տեղի է ունեցել «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։

1949 —ավարտվել է աշխարհում առաջին շուրջերկրյա առանց կանգառի ինքնաթիռի թռիչքը երկրի շուրջ:  Lucky Lady II կոչվող ինքնաթիռն իր 13 հոգանոց անձնակազմով օդում է գտնվել 94 ժամ:

1951 - Բոստոն քաղաքում տեղի է ունեցել ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղն Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։

1956- Մարոկկոն ձեռք է բերել անկախություն Ֆրանսիայից:

1958 —ֆուքսի անգլիական արշավախումբն առաջին անգամ կտրել անցել է Անտարկտիդան:

1965 —ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը սկսել են կանոնավոր կերպով ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը («Rolling Thunder» օպերացիա), որը շարունակվել է մինչև 1968 թվականը:

1969 - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվել են սահմանային բախումներ Ուսուրի գետի մոտ գտնվող սահմանային Ներքին Միխայլովկա գյուղի մոտ:

1969 —առաջին փորձնական թռիչքն է իրականացրել «Կոնկորդ» ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռը:

1992 —սկսվել է Մոլդովայի Մերձդնեստրի ռազամական հակամարտությունը:

2001 —Աֆղանստանում թալիբները պայթեցրել են Բամիանյան հովտի բուդդայական մշակույթի հուշարձանները՝ Բուդդայի երկու հսկայական արձանները:

2008-վախճանվել է  վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:

2022 —Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերը գրավել են Խերսոն քաղաքը:

Կ. Խաչիկյան

Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան
Ամենադիտված