Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, մեկ երկրում վճարված եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուսում եկամտահարկի հաշվարկից․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն» վերտառությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք թռիչքաձև աճում են ներդրումային ռիսկերը, զուգահեռաբար՝ թռիչքաձև աճում է պետական պարտքը։ Մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը։

Անկախությունից հետո՝ 27 տարում ձևավորվել էր 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանության կառավարման հինգուկես տարում պետական պարտքն աճել է 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է 1800 ԱՄՆ դոլարով։

2023թ.-ին միայն կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները աճել են շուրջ 30%-ով և կազմել են 253,4 մլրդ դրամ կամ՝ տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ 10%-ը, սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված միջոցների՝ 36%-ը։

2023թ.-ին արտերկրից արտարժույթի մուտքերի և ելքերի չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) արդեն էապես նվազել է՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 41%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

Խորանում են տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ «քերթելու» և «հարկային տեռորի» բացահայտ քաղաքականություն։

Հիմա հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների անօրինական հարկմանը։ Եվ այս նպատակին հասնելու համար հիմա էլ շանտաժով, հանրությանը մոլորեցնելով՝ պառակտում են, այս անգամ իրար հակադրելով ներսում և դրսում աշխատող և հարկ վճարողներին։

ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, որի համաձայն՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ՝ եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։

2013թ․-ին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլևս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները։

Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով, դրան գումարած այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները։

ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21% ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13%-ից, քանի որ ներառում է նաև նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։

Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունները՝ ՌԴ-ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10%, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։

Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջա լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»։

Պե՛տք է արդարացիորեն բացառել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը»։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց
Ամենադիտված