Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեսկզբին Հայաստանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները գերազանցել են 2023-ի հունվարի արդյունքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվարին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ այս տարվա հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը: Ընդ որում՝ 2023-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 45.1 տոկոսով:  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարին 21 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 206 մլրդ 254.3 մլն դրամ: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ այն նվազել է 43.1 տոկոսով:

Շինարարության ծավալն այս տարվա հունվարին 9.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 86.1 տոկոսով: Այս տարվա հունվարին շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 581.3 մլն դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվարին 19.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 340 մլրդ 782.5 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 51.7 տոկոսով:

2024-ի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 4.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 236 մլրդ 954.1 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով:

Այս տարվա հունվարին սպառողական գների ինդեքսը 0.9 տոկոսով ցածր է եղել 2023-ի հունվարի ցուցանիշից, սակայն 1.2 տոկոսով ավելի բարձր, քան նախորդ տարվա դեկտեմբերին:

2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 2024 թվականի հունվարին 0.3 տոկոսով ցածր էին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են 2.8 տոկոսով:

Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 815.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսի արտադրածից: 2023-ի դեկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2 տոկոսով:

2024-ի առաջին ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում
Ամենադիտված