Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային առաքանուց հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Հայտնել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Զննության ընթացքում Շնագիտական բաժնի (կենտրոն) հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված 9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։ Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով:

Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:  Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են:

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Մատդ չտնկես, ասե՞մ` մատդ ինչ անես. Ոստիկանը` ցուցարարին Ուշադրություն. տասնյակ հասցեներում ջրանջատումներ են Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ամենադիտված