Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի
ՍՊՈՐՏ![Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի](/timthumb.php?src=disc/13-05-24/16103b46740e0a1c794682d2f0e258c4.jpg&w=780)
Փարիզում ամռանն անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից կմասնակցեն դեռևս նախորդ մրցաշրջանում ուղեգիր նվաճած հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը:
Հիշեցնենք՝ Ստամբուլում օրերս անցկացված համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և արժանանալ ուղեգրի:
Աղբյուր ArmSport.am