Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեռքերով, ոտքերով, առարկաների գործադրմամբ, հարվածել են քաղաքացուն ու նրա չորս որդիներին․ ի՞նչ է հայտնի

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պռոշյան համայնքի թվով 7 բնակիչներն այլ անձանց հետ, ավտոմեքենաներով, խմբի կազմում, մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, այցելել են նշված համայնքում վարձակալությամբ բնակվող անձի տուն, որտեղ, խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև քննությամբ չպարզված առարկաների գործադրմամբ, հարվածներ են հասցրել վերջինիս և նրա չորս որդիների, ինչպես նաև՝ վերջիններիցս մեկի կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսը, բռնության գործադրմամբ, քաշել-պոկելու եղանակով, հափշտակել են տուժողներից մեկին պատկանող ոսկյա վզնոցը, ինչպես նաև՝ տուժողներից մեկի կնոջը պատկանող ոսկյա վզնոցը և ոսկյա խաչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Որպես խափանման միջոց մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մյուս հինգի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Մատդ չտնկես, ասե՞մ` մատդ ինչ անես. Ոստիկանը` ցուցարարին Ուշադրություն. տասնյակ հասցեներում ջրանջատումներ են Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Վախը չափել են, բա ինչ են արել․ Սրբազան Բացատրե՛ք դասախոսներին, որ իրենց արածը ՔՕ-ով նախատեսված արարք է․ Վրթանեսյան Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլ են․ ԵԱՀԿ գործող նախագահ Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել, նա ոչ սթափ է եղել Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարումԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԼիտվայում կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե ՀովհաննիսյանԵկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ռեկտորը իրավունք չունի դռները փակի, էն մարդիկ, որ կսպառնան ուսանողին, կենթարկվեն պատժի․ Դանիելյան Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հակամարտnւթյանը ու կայուն խաղաղություն հաստատել․ Արարատ Միրզոյան ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակովԳազ չի լինի մի շարք հասցեներում Կրկին անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Մեծ Բրիտանիան ՌԴ նոր ՊՆ ղեկավարին անվանել է Պուտինի «խամաճիկը» «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ նրան պետք է թմրանյութ փոխանցվերԲելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը րոպե առ րոպե ավելանում է Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է դիմավորել Բագրատ Սրբազանին Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը
Ամենադիտված