Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Կիրգիզիա՝ ֆինանսական ոստիկանության օր, Թուրքմենիա՝ Պետական դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։

1869 - ծնվել է  գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։

1885 - ծնվել է  կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։

1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1946 - ծնվել է  ֆրանսահայ դիզայներ Ալեն Մանուկյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գյուղի դիրքերի վրա։

2003- հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։

2004-Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

-նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան:

2008-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

2013-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը վերընտրվել է ստանալով քվեների 58,64 %-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:

2020-վախճանվել է դերասան, ռեժիսյոր և սցենարիս Երվանդ Մանարյանը:

2022-Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։

356 - Կոստանդիոս 2-րդ կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները:

1473 —ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։

1525 —ծնվել է հոլլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։

1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։

1800 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։

1855 —ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որն իրենից ներկայացրել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։

1878 —ամերիկացի գյուտարար Թոմաս էդիսոնն արտոնագրել է Ֆոնոգրաֆը։

1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։

1905– սկսվել է Մուկդենյան ճակատամարտը, որը ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանելյան գործողությունը։

1928-տեղի է ունեցել երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա):

1938 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։

 1948 - ծնվել է  անգլիացի կիթառահար Թոնի Այոմին։

1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։

1954 - Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից փոխանցվել է Ուկրաինայի կազմ։

1981 - ծնվել է ռուս երգիչ-երգահան Վիտասը։

1984-տեղի է ունեցել  14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։

1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։

2000-վախճանվել է քաղաքական գործիչ, պրոֆեսոր Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։

2003 —Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական Հեղափոխության Պահապանների  Ил-76МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։

2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:

2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։

-Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։

2019 - վախճանվել է գերմանացի մոդելյեր, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ Կարլ Լագերֆելդը։

Կ. Խաչիկյան

Փաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ
Ամենադիտված