Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 դոլարանոց թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երևանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով և ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 և 25 տարեկան երկու ուղևորին, որոնք ամուսիններ են:

Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:
Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առևտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:

Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100-դոլարանոցները:

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:

Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի մի տնից առգրավվել է 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:
Քրեական վարույթը շարունակվում է:

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ ՊատելՄեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ ՊուտինԿոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ ՍրբազանԴիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ ՍրբազանԼեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան ԳեղամյանըԻշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ ԳալստյանԻսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարարՇոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ)
Ամենադիտված