Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի փորձագետը բացատրել է՝ Թեհրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհները տարբեր նշանակություն ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գոդրաթոլլահ Շաֆիեն։

Նա բացատրել է, որ Ադրբեջանի դեպքում խոսքը գնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանի ու Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա մուտք գործելու մասին։ Ուստի Իրանի համար այս երկու ճանապարհները բոլորովին այլ նշանակություն ունեն։

«Թեհրանը ձգտում է ապահովել ինչպես Ադրբեջանի տարածքով մուտքը դեպի Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա»,- հավելել է փորձագետը։

Սա այն է, ինչ ցանկանում է նաև Հնդկաստանը, որը նույնպես ցանկանում է Իրանի միջոցով մուտք գործել դեպի Եվրոպա, այնուհետև Հայաստան և Վրաստան, հիշեցրել է Շաֆիեն։

«Դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի Ադրբեջանով ճանապարհը, դա կարող է տարիներ տևել, քանի որ այս նախագծի շրջանակներում անհրաժեշտ է հենց Իրանում կառուցել մոտ 100 կմ երկարությամբ երկաթուղի»,- ասել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ միայն Ադրբեջանով դեպի հյուսիս ճանապարհի առկայությունը հղի է Թեհրանի համար ռիսկերով, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործել իր տարանցիկ դերը՝ որպես լծակ և ցանկության դեպքում փակել ճանապարհը և խնդիրներ ստեղծել Իրանի համար։

«Սակայն Ադրբեջանի կողմից նման սադրանքների դեպքում Իրանը դեպի Ռուսաստան այլընտրանքային ուղիներ ունի՝ կա՛մ Կասպից ծովով, կա՛մ Թուրքմենստանով, կա՛մ Ղազախստանով, որոնք արդեն գործում են։ Բայց Հայաստանով անցնող ճանապարհն այս առումով Իրանի համար շատ ավելի կարևոր է, քանի որ դա ճանապարհ է դեպի Եվրոպա»,- հավելել է նա։

Շաֆին նշել է եվրոպացիների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհով հետաքրքրված լինելու կարևորությունը։

«Եվրոպացիները նույնպես պետք է աշխատեն այդ միջանցքի ստեղծման ուղղությամբ, և, եթե նրանք չեն ցանկանում աշխատել Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ապա այդ միջանցքն անօգուտ կլինի»,- եզրափակել է փորձագետը։

Արամ Դանիելյան

«Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ
Ամենադիտված