Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում կալանքը վերածվել է պատժիչ գործիքի, իմ գաղափարակից շատ ընկերներ բանտում են. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ես շատ կուզենայի, որ մենք չունենայինք այն իրականությունը, որի դեպքում դատական համակարգը Հայաստանում ամենացածր վարկանիշն ունեցող ինստիտուտն է, որովհետև դրան վերաբերում եմ ոչ միայն որպես առանձին համակարգի, այլ իշխանության կարևորագույն ճյուղերից մեկի։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը

«Ես այս խնդրին նայում եմ ոչ թե այսօրվա իշխանության դիրքերից, այլ Հայաստան պետության հեղինակության դիրքերից։ Ինչպե՞ս անել, որ բարձրացնենք հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ և փորձենք հերքել այն հաստատումը, որ դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ տասնյակ գաղափարական ընկերները հայտնվեցին բանտերում ու կալանքի վայրերում սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության՝ մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի ու պատժիչ գործիքի», - նշեց պատգամավորը։

Անդրադառնալով միջազգային դատարաններում Հայաստանի դեմ ներկայացվող հայտերին՝ Գալստյանն ընդգծեց, որ հարկավոր է համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների համար, թե՛ Հայաստանի հեղինակության։

Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի ուզում եմ, որ այս ելույթը հասցեագրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներին կամ պիտակվի որպես վրեժխնդրության ակտ այն դատավորների կամ դատական համակարգի նկատմամբ, որը լծվել է իշխանության ծառայությանն ու վերածվել ահաբեկչության գործիքի։

«Ուզում եմ խոսքս ավարտել համոզումով ու հույսով, որ այնուամենայնիվ արդարադատության, ազատ ընտրության, անկաշառ ու անկախ դատական համակարգի մասին այն խոստումները, որով այսօրվա քաղաքական իշխանությունը եկավ իշխանության, իրապես համապատասխանի իրականությանը, և, ամենակարևորը, դատական համակարգը չվերածվի գործիքի, որը Հայաստանում ամրագրում է քաղաքական հալածյալների ինստիտուտը, որը, ըստ էության, քաղաքական նկատառումնով դատապարտված մի շարք իմ գործընկերներին, բարեկամներին ու ինձ դրդում է նրանց վերավերվել որպես քաղաքական բանտարկյալների», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ այդ ամենին նայում է ՀՀ-ի հեղինակության դիրքերից։

Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից
Ամենադիտված