Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնավոր մանկապարտեզում սաների նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրվել․ նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին:

Հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։

Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ։ Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։

Բացի այդ, 2023թ․ սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝  նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ  և  հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ ՓաշինյանԱպրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնըԱրևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Որոշ զինծառայողներ «զղջման ուղերձ» են տարածել (տեսանյութ) «Ֆրանսիան երազում է կրկնել Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակվա իր ինտերվենցիան և հույսը դնում է Հայաստանի օգնության վրա» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին․ Տիգրան Աբրահամյան1915թ. ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը. պատմության այս օրը (27 ապրիլ)Առեղծվածային դեպք․ հյուրանոցում 2 դիակ են հայտնաբերել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»«Ոտքի՛». Երևանում միացել են Տավուշյան շարժմանը Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետԳիշերն արտակարգ է եղել․ Կիրանցից 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿԲռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Ռուբլին կտրուկ էժանացավԲախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»
Ամենադիտված