Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիրան Խաչատրյանի միջադեպով տուժող անձը որևէ բողոք չի ներկայացրել. Փաստաբանական թիմի հայտարարությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել նրան կալանավորելու որոշման առնչությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, և անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ իրեն վերագրվող արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը, չի համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին և օբյեկտիվ իրականությանը։

Նախևառաջ նշենք, որ Տիրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով, այսինքն՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Տիրան Խաչատրյանի զենք գործադրելը դրսևորվել է օդ կրակելով՝ առանց վեճի մասնակիցներին վնասելու որևէ մտադրության։ Ինչ վերաբերում է վեճի առիթին, ապա նշենք, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճը չի եղել  քաղաքական որևէ հարցի շուրջ։ Վիճաբանության հետևանքով վնասվածք ստացած անձը չի հանդիսանում վեճի մասնակից, իսկ նրա վիրավորումը պատահականության հետևանք է։ Ընդ որում՝ վնասվածք ստացած անձի մոտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է թեթև մարմնական վնասվածք, և այդ անձը որևէ բողոք չի ներկայացրել։

Տիրան Խաչատրյանի կալանավորումը զուրկ է կալանքի պարտադիր պայմանից՝ հիմնավոր կասկածից և հիմքերից։ Դատարան ներկայացված գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության մասով ամբողջովին անհիմն են, քանի որ Տիրան Խաչատրանի գործողությունները չեն հետապնդել հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք  ցուցաբերելու նպատակ, այլ Տիրան Խաչատրյանը զուտ խնդիր է ունեցել պաշտպանելու իր կյանքն ու առողջությունը։

Դատարանը որպես կալանքի կիրառման հիմք է նշել հնարավոր փախուստի կամ թաքնվելու, ինչպես նաև վարույթը խոչընդոտելու ռիսկերը, որոնք կրում են բացառապես ենթադրական բնույթ և հիմքում չունեն այդպիսի ռիկսը հիմնավորող որևէ փաստական տվյալ։ Ավելին՝ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք և 10 միլիոն ՀՀ դրամի չափով գրավ։ Ի պատասխան մեղադրանքի կողմը հայտնեց, որ թեև տնային կալանքը զսպում է փախուստի ռիկսը, սակայն չի կարող ապահովել Տիրան Խաչատրյանի կողմից վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրվելու ռիսկի զսպումը հնարավոր շփումների ու հեռախոսազանգերի պայմաններում։ Այնինչ ո՛չ միջնորդությամբ և ո՛չ էլ, հետևաբար, դատական ակտով չեն սահմանափակվել Տիրան Խաչատրյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ինչը ցույց է տալիս, որ կալանքի միջնորդությունը բավարարելն ու տնային կալանքի միջնորդությունը մերժելը չի բխել ընտրված խափանման միջոցի օրենսդրական նպատակներից։ Կարճ ասած՝ ինքնանպատակ է։

Կարծում ենք, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։

Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։

Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկանԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ ՊատելՄեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ ՊուտինԿոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ ՍրբազանԴիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ ՍրբազանԼեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան ԳեղամյանըԻշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ ԳալստյանԻսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարարՇոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին
Ամենադիտված