Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ․ ՊԵԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես,

- 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ: 2023 թ-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր հարկային ստուգումների և վարութային գործողությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: 

- Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ծածկագրված եղանակով իրականացված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքերով իրականացված ձերբակալումների, դրան ուղեկցող անձնական խուզարկությունների, ինչպես նաև միջոցառումների ընթացքում անհետաձգելի վարութային գործողությունների արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 1.8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:Ցանկն՝ այստեղ:

- Վարչության ամենօրյա բազմակողմանի և լայնածավալ աշխատանքների արդյունքում, բացի նշված անձանցից այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը կազմել է շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։

Նշենք, որ հարկ վճարողների անվանումները ցանկերում ներկայացված են վերջիններիս գործունեության ֆիրմային անվանումներով:

Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան ԳեղամյանըԻշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ ԳալստյանԻսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարարՇոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին
Ամենադիտված