Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը խարդախության գործով կալանավորվել է Հայաստանում. «Ռուսթավի 2»

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, կալանավորվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ կառավարամետ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հղումով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում վերը նշված ցանցի մասնաճյուղը։ Խաբեբաների զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել արժեթղթեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։

«Ռուսթավի 2»-ը չի նշում իր աղբյուրները։ Բենիմինիի կալանավորման վերաբերյալ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։

Իսրայելում Բենիմինին 11,5 միլիոն դոլարի եկամուտ թաքցնելու գործով է անցնում։ Ենթադրվում է, որ այդ գումարը նա և իր բիզնես գործընկերները ստացել են «Պաշտպանիչ վահան» («Защитный щит») ընկերության միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական հատվածին տրամադրված խորհրդատվությունների համար։

Ինչ վերաբերում է Դավիթ Կեզերաշվիլիին, ապա նա հետաքննության ընթացքում նշվել է որպես ցանցի կենտրոնական դեմք, թեև դրա վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել։ Հեղինակները խոսել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի և խարդախության սխեմայի անմիջական մասնակից ընկերությունների ու գործարարների հնարավոր կապերի մասին։ Մասնավորապես, նշվել է, որ «Կեզերաշվիլին հաճախ է գովազդել կեղծ առևտրային հարթակներ սոցիալական մեդիայի իր անձնական հաշիվներում»։

Ինքը՝ Կեզերաշվիլին, հերքում է լրագրողների մեղադրանքները։ Նա խոստացել է օգտագործել «ամեն իրավական լծակ»՝ ապացուցելու իր անմեղությունը:

Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նա թողել է պաշտոնը և սկսել մասնավոր բիզնես։ Լրատվամիջոցները նրա անունը կապել են, մասնավորապես, նավթի ու տրանսպորտային բիզնեսի հետ։

2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրել են կոռուպցիայի համար։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են նրան արտահանձնել Վրաստանին։

Ազատության պողոտան կաթվածահար վիճակում էԻսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել ՌաֆահումՈւղիղ․ Սրբազանի շարժումը անհնազանդության գործողություններ է անում Երևանում և ողջ երկրում Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճելԱզատության պողոտան փակ է 14 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներումԵՊՀ-ում դասադուլ է (տեսանյութ) 1994թ. ԼՂ-ում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը Երևանում ստորագրել է Սերժ Սարգսյանը. պատմության այս օրը (10 մայիս)Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցը Բայերը պահպանեց անպարտելիության շարքն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ Վթար Երևանում․ կան տուժածներՌուբլին շարունակում է աճել Նոր մանրամասներ բեռնատարի վարորդի վիճակիցՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ խորհրդականՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՀարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետԲագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված