Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադրվել ու որոշում է կայացվել։

Երեկ` մինչ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, իրավապահները հայտնի քրեական գործերով որոշումներ էին կայացնում։

Կոմիտեն երեկ հայտնեց, որ Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք:

Այդ նպատակով, նա, ըստ մեղադրանքի, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով` վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ասել է թե` չնայած այն հանգամանքին, որ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է Եռաբլուրի տարածքները պետությանը, սակայն քրեական գործը շարունակվում Է առկախված մնալ նրա գլխին եւ ուղարկվել է դատարան։
Այսպիսի տեղեկությունները պաշտոնապես տարածելով` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց իրականում այդ գործընթացը վաղուց ձախողել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար»
Ամենադիտված