Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերին պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն դոլար․ Տնտեսական աճի տեմպը նվազում է, մակրոցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։

Մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը կայուն նվազում է։ 2022թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսային կետով և կազմել է 9,5 տոկոս։ Հաջորդը՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը,  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նվազում՝ 2023թ․ հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։

Ավելին, նույնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մոտ աճի պայմաններում, 2023թ․ հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022թ․ հոկտեմբերին ևս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Հիմա՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված ընդհանուր պահանջարկի աճի և ՀՆԱ-ի կառուցվածքի բացասական միտումների մասին․

Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ գրանցվել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ ։ 2022թ․ ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը չնչին՝ +1,28 տոկոսային կետով,

-   շինարարությունը չնչին՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +9,34 տոկասային կետով։

Նախորդ տարվա 1-ին եռամսակի համեմատ՝ 2023թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նվազելով այս տարվա 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս ։

2023թ․ 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը՝ ընդամենը +0,23 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կետով,

-   շինարարությունը՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +6,34 տոկասային կետով։

Փաստորեն, 2022թ․ առևտրի և ծառայությունների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ ավելացմամբ պայմանավորված, ունեցել են առյուծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հենց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակվել է նաև այս տարի։ 2023թ․ երրորդ եռամսյակում առևտրի և ծառայությունների ոլորտի ազդեցության բաժինը ՀՆԱ-ի աճի մեջ ավելացել է 12 տոկոսային կետով և կազմել է 86 տոկոս։

2023թ․ 3-րդ եռամսյակում արձանագրվել են ՀՆԱ-ի հետևյալ կառուցվածքը և 2022թ․ համեմատ բացասական միտումները՝

-   գյուղատնտեսություն՝ 11,7 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով,

-   արդյունաբերություն՝ 15,1 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսային կետով,

-   շինարարություն՝ 7,2 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել,

-   առևտուր և ծառայություններ՝ 58 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ․ ևս ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռը դրսևորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատվածի (գյուղատնտեսություն, արդյունաբերություն) տեսակարար կշիռը՝ նվազման միտում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ․ 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալային աճեր են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում (2022թ․ ընթացքում և 2023թ․ 1-ին կիսամյակում գրանցված էական անկումներից հետո), արդյունաբերության ոլորտից միայն հանքարդյունաբերության ճյուղում, իսկ մշակող արդյունաբերությունը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականորեն բարձր և առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝

-   շինարարությունը՝ 32,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կետով,

-   առևտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կետով,

-   հյուրանոցային և հանրային սննդի ծառայություննները՝ 37,5 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կետով,

-   զվարճությունների և հանգստի կազմակերպման ծառայություններ՝ 32,1 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կետով,

-   սպասարկման այլ ծառայությունները՝ 27,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով։

Փաստորեն, այս տարվա 3-րդ եռամսյակում ևս, ըստ տնտեսության ոլորտների արձանագրված ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանավորված են առևտրի և ծառայությունների ոլորտների պահանջարկի ավելացմամբ, որը, ինչպես արդեն նշել եմ, արտաքին, պատահական գործոնների ազդեցության արդյունք է։

Չնայած 2023թ․ առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ծառայությունների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպավորիչ աճ, սակայն 2022թ․ համադրելի ցուցանիշին զիջում է գրեթե 10 տոկոսային կետով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից առաջնային այս ոլորտում նկատվում է աճի տեմպերի էական նվազում։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․ արձանագրված 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․ ընթացքում ֆինանսական ծառայություններն արդեն գրանցում են երկնիշ անկումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եվ սա էականորեն պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների էական նվազման միտումներով (օտարերկրյա դրամական միջոցների փախուստով)։

Մասնավորապես, 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Հաջորդը, 2022թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանման և ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը կազմել է ընդամենը 41,2 տոկոս՝ նվազելով 1,6 անգամ։

Ամփոփելով․ նախորդ տարի արձանագրված և այս տարի դեռևս շարունակվող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձև ավելացման արդյունք է, որը պայմանավորված է արտաքին, պատահական և կարճաժամկետ գործոններով։ Ընդ որում՝ այս գործոնները գնալով թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նվազման և առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։

Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և առաջարկի ներուժի ավելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսության իրական հատվածի մակրոցուցանիշների բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական ավելացող սպառնալիքների ֆոնին ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան
Ամենադիտված