Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով](/timthumb.php?src=disc/18-05-24/757c9fbb13df928363f3d6bd3cb95d89.jpg&w=780)
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։