Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666- Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը:

1883 –ծնվել է հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1886 –ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը:

1869– ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:

1920 –ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

-պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը:

1972 – ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարտավկան (Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ):

1974– ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը:

1988- Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին և վառել նրանց տները: Արդյունքում 3 օրվա ընթացքում զինվորականների հովանու ներք Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին հայերից:

1993 –ծնվել է  շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որը  հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է:

2006- երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը` 1500 տպաքանակով:

2007-ավարտվել է մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը:

2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել:

2011-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը:

2019-Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

21– վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը:

86 – ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը:

866 –ծնվել է  Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը:

1356 –Պուատյեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարին գերեվարվել է:

1551-ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան:

1618– սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է հանդիսանում:

1648-ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալն ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյություն ունենալը:

1710 –վախճանվել է  դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1730 –ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն:

1783 –Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ բարձրացած «մոնգոլֆերան» իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տարել է ոչխար, աքաղաղ և բադ:

1812 –վախճանվել է միլիարդատերների Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը:

1888 – Բելգիայի Սպա քաղաքում անց է կացվել  առաջին գեղեցկության մրցույթը, հաղթել և 5 000 ֆրանկ պարգևը ստացել է 18 –ամյա գվադելուպցի կրեոուլուհի Բերտա Սուկարեն:

1893– Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել:

1926– Իտալիայի Միլան քաղաքում բացվել է  Ջուզեպպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը:

1928 –Նյու Յորքում տեղի է ունեցել Միկկի Մաուզ մկնիկի մասնակցությամբ մուլտֆիլմի պրիմերան, մկնիկն այն ժամանակ ձայն չի ունեցել և քիչ է նման  եղել ներկայիս իր տեսքին:

1935 –վախճանվել է  ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։

1939 —Կարմիր բանակը մտել է Վիլնյուս:

1969 —կայացել է  Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը:

1969-ծնվել է ռուս խորհրդային և ավտրալիական բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն:

1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրում է  իր հորինած ժպիտիկները՝ սմայլիկները։

1985– Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10000 և վնասվածքներ ստացել մոտ 30000 մարդ:

1993– վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Գոլդինգը:

2006– Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել:

2021 —Ռուսաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, «Եդինայա Ռոսիան» Դումայում ստացել է մանդատների 72 %-ը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Միջնորդություն կառաջարկեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ․ Միշել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ՔՊ-ականները փորձում են մարդկանց հիշողությունը ջնջելՀայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է Բիշքեկում պետությունների ղեկավարների խորհրդի նախապատրաստման մասին Ռուս խաղաղապահների գործողություններն օգնեցին խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ևս 97 անձ Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդինՌուս խաղաղապահները պարգևատրվել են ԼՂ-ում առաջադրանքները կատարելու համար ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքներըՀայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամԱդրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա Ադրբեջանը հայտնել է զոհերի նոր թվի մասին․ պաշտոնական Մարուքյանը քննադատել է ԼՂ-ում ՄԱԿ առաքելության՝ Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագանԻնքնիշխանությունը ոտնատակ տվողըՄայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ ԱրաԳեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել էՓոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )Ջուր չի լինելու ԼՂ-ի շուրջ կան վիճելի հարցեր․ Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին բանակցել «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն»Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ» Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «դոգը», ո՞վ կլինի փոխքաղաքապետ․ «Հրապարակ» Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ» Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ» Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. «Ժողովուրդ» Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ» «Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ» Մոտ 60 մեքենա կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ «Հրապարակ» Ադրբեջանը հայ մոդելին ահաբեկիչ է հռչակել Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ» Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրող
Ամենադիտված