Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր, Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1831– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։
1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:
1957– ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։
1964– ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։
2001-Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:
2005-հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռեւս 2004-ին հայտարարված բոյկոտը և  լիարժեքորեն մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին:
2006-առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:
2008-Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:
2010-Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և  հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ:
2016-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց  դաժան ծեծի են ենթարկել:
2019-Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

394– Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։
1522– Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը 18 կենդանի մնացած անձնակազմով վերադարձել է Եվրոպա, ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1566 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը:
1716 —Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:
1766 –ծնվել է  անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս Ջոն Դալթոնը: 
1819 —Թոմաս Բլանչարդը արտոնագրել է փականագործական հաստոցը: 
1852 —Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:
1885- Արևելյան Ռումելիան միավորվել է Բուլղարիայի հետ:
1920- Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1952– Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։
1986- Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:
1987 —ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատվել են սիամյան եկվորյակները:
1989 —համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում առ այն, որ նրանց կողմից իրականացվել է սպանություն, կողոպուտ և ՃՏՊ-ների  խախտումներ:
1991-Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:
- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:
-Չեչնյան հայտարարել է իրեն անկախ պետություն:
1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:
2007– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։
2021-վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:
2022– Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ուկրաինական հակահարձակումը խորկովյան ուղղությամբ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Անզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել ԱրցախՀայտնի են քաղաքապետի ընտրությունների վերահաշվարկի արդյունքները Հայաստանյան ընդդիմությունը գնում է կրկին չարչրկված և ձախողված ճանապարհով
Ամենադիտված