Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:
1827 – ռուս-պարսկական պատերազմի (1826—1828)  ժամանակ տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:
1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):
1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):
1938 – ԽՍՀՄ-ում մտցվել է ԲՈՒՀ-երում հեռակա սովորելու օրենք:
1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:
1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:
1965 – ծնվել է պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նախարար Կարինե  Մինասյանը։
1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։
1990 - Երևանում սպանվել են  առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և Վիտյա Այվազյանը։
2002- ընդդիմադիր կուսակցությունների  գրեթե մեկ շաբաթ տևած բանակցություններն ավարտվել են, և ըստ ՀԺԿ-ի գրասենյակի հայտարարության 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները վերջնական համաձայնության են եկել:
2007- պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:
2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:
2019-«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:
1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:
1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:
1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ: 
1756 – Պրուսիայի թագավոր ֆրիդրիխ 2-րդն իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756—1763):
1758 –ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:
1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:
1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը: 
1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:
1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:
1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:
1885 – գերմանացի ինժիներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:
1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։
1904- վախճանվել է օսմանյան 33-րդ սուլթան Մուրադ 5-րդը:
1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:
1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:
1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:
1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:
1949– ԽՍՀՄ-ում Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։
1958 –ծնվել է  ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։
1966- վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:
1982– Գերմանիա Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր Մայտներիումը։
1993-Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեում ընտրողներն անվստահություն են հայտնել Աբուլֆազ էլչիբեյին, և նա պաշտոնապես հեռացվել է պաշտոնից։
1995-մահափորձ է իրականացվել էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ՝ խորհրդարանական ավտոկայանատեղի մոտակայքում պայթեցվել է նրա  «Նիվա», ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։
2001- հայտնաբերվել է երկարակեցության գենը:
2004- տեղի է ունեցել 27-րդ  Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունն Աթենքում (Հունաստան):
2005– սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։
2012– Լոնդոնում սկսվել են  15-րդ Ամառային Պարաօլիմպիկ խաղերը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Հարևանները փորձում են ձեզ կոտրել». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելՀանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից ԱրցախԵթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ
Ամենադիտված