ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … վիսկի բալբլեյր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բալբլեյր վիսկու գործարանը գտնվում է Ադդերտոն փոքրիկ քաղաքի մոտ։ Այդ բնակավայրը, բացի վիսկիից, հայտնի է նաև նրանով, որ տորֆի արդյունահանման կենտրոններից է։ Balblair ապրանքանիշի առաջին պատմական հիշատակումը թվագրվում է 1749 թվականով և այն կապված է այն ժամանակ արտադրվող էլի հետ: Դրանից մոտ քառասուն տարի անց այդ վայրերում հայտնվել է Ջոն Ռոսին, ով հարմար վայր էր փնտրում վիսկիի արտադրության համար։ Նրա կողմից գնվել է թորման գործարանը, վերակառուցվել և ընդարձակվել: Ռոսն այն երջանիկներից էր, ով ալկոհոլ արտադրելու և վաճառելու արտոնագիր ուներ, և նման մրցակցային առավելություն ունենալով նրա բիզնեսը արագորեն սկսել է ծաղկել։


Ինչ վերաբերում է անվանմանը, ապա «բալբլեյր» բառը գալական լեզվից է և Նոմում ունի երկու նշանակություն՝ «մարտի դաշտ» և «քաղաք հարթավայրում»։ Նման անվանում է տրվել էդդերտոնի (Կարրոն գետի գետաբերան) մոտ գտնվող տարածքին։ Ժամանակին վիկինգներն այնտեղ հիմնել էին իրենց բնակավայրը, ուստի և կոչել են «քաղաք հարթավայրում», բնական է նաև, որ այն միշտ եղել է «մարտի դաշտ»։ Ավելի ուշ, երբ վիկինգներն արդեն դարձել են լեգենդ, այդ վայրերը, տորֆային ճահիճների շնորհիվ, կոչվել են ոչ այլ կերպ, քան տորֆի մարզ (տորֆի շրջան): Ինչ վերաբերում է ընկերության ֆիրմային անվանմանը, ապա այնտեղ պատկերված է Klah Biorach-ը (սուր քար), որը գետնից դուրս ցցված հսկայական քար է։ Ենթադրվում է, որ դրա վրայի փորագրությունները արել են պիկտները, ովքեր ապրել են այդ վայրերում մոտ 4 հազար տարի առաջ։


1824 թվականին Ջոն Ռոս Էնդրյուի որդին է ընդունել ընտանեկան գործերի կառավարումը և հաջողությամբ շարունակել հոր գործը։ Ռոս կլանին Բալբլեյր վիսկու գործարանը  պատկանել է մինչև 1894 թվականը, որից հետո սեփականատեր է դարձել Ալեքսանդր Քոուենը: Նրա ենթակայության տակ են կառուցվել թորման գործարանի ներկայիս ժամանակակից շինությունները։ Քոուենը երկար ժամանակով չի եղել սեփականատերը, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից քիչ առաջ վիսկու վաճառքները սկսել են նվազել, և նա որոշել է վաճառել ձեռնարկությունը: Պետք է ասել, որ նա դա արել է ժամանակին, քանի որ 1915-1947 թվականներին թորման գործարանի տարածքում եղել են բանակի պահեստները։ Բայց ինչպես ասում են չկա չարիք առանց բարիքի, քանի որ տարածքը գտնվել է բանակի հսկողության տակ, և պահպանվել են ոչ միայն բուն շենքերը, այլ նաև տեխնիկայի զգալի մասը։


Արտադրության վերականգնումը ձեռնարկել է նոր սեփականատեր Ռոբերտ Քամմինգը, ով հաջողությամբ ղեկավարել է իր բիզնեսը մինչև 1970 թվականը: Եվ չնայած ընկերության գործերը լավ են եղել, բայց Բալբլեյր վիսկին հիմնականում հայտնի է եղել մասնագետներին, քանի որ գրեթե ամբողջ վիսկին ծախսվել է Ballantine's blended վիսկիի կուպաժավորման համար։ Միայն 1979 թվականին է սկսվել Բալբլեյր ապրանքանիշով վիսկիի շշալցումը։ Այսօր Բալբլեյրի գրեթե բոլոր տեսակները վինտաժային տեսակներ են, որոնք պատրաստվում են տասը, տասներկու, քսանամյա հնության սպիրտներից:
 
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular