Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … վիսկի բալբլեյր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բալբլեյր վիսկու գործարանը գտնվում է Ադդերտոն փոքրիկ քաղաքի մոտ։ Այդ բնակավայրը, բացի վիսկիից, հայտնի է նաև նրանով, որ տորֆի արդյունահանման կենտրոններից է։ Balblair ապրանքանիշի առաջին պատմական հիշատակումը թվագրվում է 1749 թվականով և այն կապված է այն ժամանակ արտադրվող էլի հետ: Դրանից մոտ քառասուն տարի անց այդ վայրերում հայտնվել է Ջոն Ռոսին, ով հարմար վայր էր փնտրում վիսկիի արտադրության համար։ Նրա կողմից գնվել է թորման գործարանը, վերակառուցվել և ընդարձակվել: Ռոսն այն երջանիկներից էր, ով ալկոհոլ արտադրելու և վաճառելու արտոնագիր ուներ, և նման մրցակցային առավելություն ունենալով նրա բիզնեսը արագորեն սկսել է ծաղկել։


Ինչ վերաբերում է անվանմանը, ապա «բալբլեյր» բառը գալական լեզվից է և Նոմում ունի երկու նշանակություն՝ «մարտի դաշտ» և «քաղաք հարթավայրում»։ Նման անվանում է տրվել էդդերտոնի (Կարրոն գետի գետաբերան) մոտ գտնվող տարածքին։ Ժամանակին վիկինգներն այնտեղ հիմնել էին իրենց բնակավայրը, ուստի և կոչել են «քաղաք հարթավայրում», բնական է նաև, որ այն միշտ եղել է «մարտի դաշտ»։ Ավելի ուշ, երբ վիկինգներն արդեն դարձել են լեգենդ, այդ վայրերը, տորֆային ճահիճների շնորհիվ, կոչվել են ոչ այլ կերպ, քան տորֆի մարզ (տորֆի շրջան): Ինչ վերաբերում է ընկերության ֆիրմային անվանմանը, ապա այնտեղ պատկերված է Klah Biorach-ը (սուր քար), որը գետնից դուրս ցցված հսկայական քար է։ Ենթադրվում է, որ դրա վրայի փորագրությունները արել են պիկտները, ովքեր ապրել են այդ վայրերում մոտ 4 հազար տարի առաջ։


1824 թվականին Ջոն Ռոս Էնդրյուի որդին է ընդունել ընտանեկան գործերի կառավարումը և հաջողությամբ շարունակել հոր գործը։ Ռոս կլանին Բալբլեյր վիսկու գործարանը  պատկանել է մինչև 1894 թվականը, որից հետո սեփականատեր է դարձել Ալեքսանդր Քոուենը: Նրա ենթակայության տակ են կառուցվել թորման գործարանի ներկայիս ժամանակակից շինությունները։ Քոուենը երկար ժամանակով չի եղել սեփականատերը, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից քիչ առաջ վիսկու վաճառքները սկսել են նվազել, և նա որոշել է վաճառել ձեռնարկությունը: Պետք է ասել, որ նա դա արել է ժամանակին, քանի որ 1915-1947 թվականներին թորման գործարանի տարածքում եղել են բանակի պահեստները։ Բայց ինչպես ասում են չկա չարիք առանց բարիքի, քանի որ տարածքը գտնվել է բանակի հսկողության տակ, և պահպանվել են ոչ միայն բուն շենքերը, այլ նաև տեխնիկայի զգալի մասը։


Արտադրության վերականգնումը ձեռնարկել է նոր սեփականատեր Ռոբերտ Քամմինգը, ով հաջողությամբ ղեկավարել է իր բիզնեսը մինչև 1970 թվականը: Եվ չնայած ընկերության գործերը լավ են եղել, բայց Բալբլեյր վիսկին հիմնականում հայտնի է եղել մասնագետներին, քանի որ գրեթե ամբողջ վիսկին ծախսվել է Ballantine's blended վիսկիի կուպաժավորման համար։ Միայն 1979 թվականին է սկսվել Բալբլեյր ապրանքանիշով վիսկիի շշալցումը։ Այսօր Բալբլեյրի գրեթե բոլոր տեսակները վինտաժային տեսակներ են, որոնք պատրաստվում են տասը, տասներկու, քսանամյա հնության սպիրտներից:
 
Կ.Խաչիկյան

 

Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին
Ամենադիտված