Երևանում առևանգել են ԱԳՆ աշխատակից, դիվանագետ կնոջը․ Aravot.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Երևանում առևանգել են ԱԳՆ աշխատակից, դիվանագետ կնոջը․ Aravot.am](/timthumb.php?src=disc/02-12-22/a1a9b8e2977542c0f87188a396e0f504.jpg&w=780)
Aravot.am-ի տեղեկություններով` օրերս առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Նոյեմբերի 28-ին մի կին ոստիկանությանն ահազանգել է, որ Մյասնիկյան պողոտայում երկու անհայտ տղամարդիկ առևանգել են մի աղջկա։
Պարզվել է, որ Երեւանի բնակիչ Է.Խ.-ն իր երկու ընկերների հետ առևանգել է Մ. Ա.-ին, ով ՀՀ ԱԳՆ դիվանագետ է։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կնոջն առեւանգած տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին, իսկ կինը հաղորդում է ներկայացրել։ Ընթանում է նախաքննություն։