Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, կարծես, մեկ կենտրոնից հրահանգ ստանալով, սկսել են խոսել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին: Սկզբունքորեն որևէ կերպ այստեղ չես վիճի, հարցն իսկապես արդիական է, այլ բան է, թե ինչպես են օրվա իշխանությունները պատրաստվում այն լուծել:

Տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ականները կրկին ցանկանում են օրակարգ բերել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, որը կանանց իրավունքների պաշտպանությունից զատ ենթադրում էր նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: 2018-2019 թվականներին ՔՊ-ն, հատկապես կուսակցության սորոսական թևը, ջանք ու եռանդ չէր խնայում այս կոնվենցիան ԱԺ բերելու և վավերացնելու ուղղությամբ, սակայն հանրային դժգոհության ալիքը ստիպեց ժամանակավորապես այդ մտքից հրաժարվել, և ահա այժմ, կարծես թե, կրկին վերադարձել են իրենց օրակարգին:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին ելույթներով էին հանդես եկել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ամիսներ առաջ էլ կայացած FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ովքեր նույնպես շեշտադրել են կանանց իրավունքների պաշտպանության հարցում գործուն քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Իսկ կոնվենցիայի լոբբինգն իրականացնում էր այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանը:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում Ստամբուլյան կոնվենցիան: Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս) օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ: Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր Կոնվենցիայի 4-րդ հոդվածին առնչվող Բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»: Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր: Այստեղից նաև հասկացվում է, որ կոնվենցիայում «ընտանեկան» հասկացության (3-րդ հոդվածի «բ» կետ) մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր կամ զուգընկերներ հասկացության ներքո:

Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանություններին սույն կոնվենցիայի վավերացման դիմաց 20 միլիոն եվրո էր խոստացել, իսկ ինչ-ինչ, սակայն գումարի կարիք այսօր Փաշինյանն ու թիմակիցներն ունեն: Սակայն, կոնվենցիայի օրակարգ բերելը հղի է նոր լարվածությամբ հենց ՔՊ-ի ներսում, քանի որ դեռ երկու տարի առաջ ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ի այսպես ասած՝ պահպանողական կամ ազգային թևն այնքան էլ ոգևորված չէ Փաշինյանի և սորսական թևի այդ նախաձեռնությունից և հենց ՔՊ-ի ներսում ձևավորվել էր հակաստամբուլյան կոալիցիա: Պարզից էլ պարզ է, որ կոնվենցիայի օրակարգ գալով՝ կրկին լարվելու են ներթիմային հարաբերությունները, ինչը ՔՊ-ի ներսում նոր լարվածության պատճառ կարող է դառնալ...

Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Ամենադիտված