ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, կարծես, մեկ կենտրոնից հրահանգ ստանալով, սկսել են խոսել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին: Սկզբունքորեն որևէ կերպ այստեղ չես վիճի, հարցն իսկապես արդիական է, այլ բան է, թե ինչպես են օրվա իշխանությունները պատրաստվում այն լուծել:

Տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ականները կրկին ցանկանում են օրակարգ բերել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, որը կանանց իրավունքների պաշտպանությունից զատ ենթադրում էր նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: 2018-2019 թվականներին ՔՊ-ն, հատկապես կուսակցության սորոսական թևը, ջանք ու եռանդ չէր խնայում այս կոնվենցիան ԱԺ բերելու և վավերացնելու ուղղությամբ, սակայն հանրային դժգոհության ալիքը ստիպեց ժամանակավորապես այդ մտքից հրաժարվել, և ահա այժմ, կարծես թե, կրկին վերադարձել են իրենց օրակարգին:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին ելույթներով էին հանդես եկել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ամիսներ առաջ էլ կայացած FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ովքեր նույնպես շեշտադրել են կանանց իրավունքների պաշտպանության հարցում գործուն քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Իսկ կոնվենցիայի լոբբինգն իրականացնում էր այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանը:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում Ստամբուլյան կոնվենցիան: Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս) օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ: Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր Կոնվենցիայի 4-րդ հոդվածին առնչվող Բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»: Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր: Այստեղից նաև հասկացվում է, որ կոնվենցիայում «ընտանեկան» հասկացության (3-րդ հոդվածի «բ» կետ) մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր կամ զուգընկերներ հասկացության ներքո:

Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանություններին սույն կոնվենցիայի վավերացման դիմաց 20 միլիոն եվրո էր խոստացել, իսկ ինչ-ինչ, սակայն գումարի կարիք այսօր Փաշինյանն ու թիմակիցներն ունեն: Սակայն, կոնվենցիայի օրակարգ բերելը հղի է նոր լարվածությամբ հենց ՔՊ-ի ներսում, քանի որ դեռ երկու տարի առաջ ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ի այսպես ասած՝ պահպանողական կամ ազգային թևն այնքան էլ ոգևորված չէ Փաշինյանի և սորսական թևի այդ նախաձեռնությունից և հենց ՔՊ-ի ներսում ձևավորվել էր հակաստամբուլյան կոալիցիա: Պարզից էլ պարզ է, որ կոնվենցիայի օրակարգ գալով՝ կրկին լարվելու են ներթիմային հարաբերությունները, ինչը ՔՊ-ի ներսում նոր լարվածության պատճառ կարող է դառնալ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular