Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել:

Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է:

Առհասարակ, անհասկանալի էր միջոցառմանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությունն ու առավել քան նրա՝ շտապօգնության մեքենայի ղեկին նստելը. որքանով տեղյակ ենք՝ նա ո՛չ առողջապահական ոլորտի մասնագետ է, ո՛չ քաղաքապետարանում այդ ոլորտի համակարգողը, ո՛չ էլ, առավել եւս, շտապօգնության մեքենա վարելու գծով մասնագիտացած վարորդ:

Շտապօգնության մեքենաների PR-ով տարված ու մեքենաներն անձամբ դիմավորող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, վարչապետ Փաշինյանին, երբեմնի փոխվարչապետ Ավինյանին ու պատգամավոր Արսեն Թորոսյանին ընդամենը հիշեցնենք, որ հենց իրենց կառավարման օրոք է, որ պատերազմների ժամանակ ռազմաճակատ շարքային քաղաքացիներն էին տարրական բինտ ու բամբակ ուղարկում, կորոնավիրուսի բուժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անլրջացնում ու ասում, թե դա հնարավոր է «տնական օղիով ախտահանել», միջոցառմանը ներկա, նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս համարում, եւ ունեցանք մեծ թվով զոհեր…

Տիկին նախարարուհուն հիշեցնենք նաեւ, որ առ այս պահը հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են անթաղ դիակներ մնալ, քանի որ մարդիկ չեն վստահում իր ղեկավարած կառույցների կողմից իրականացված ԴՆԹ հետազոտություններին ու իրենց ներկայացվող արդյունքներին: Էլ չասենք Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիակների խայտառակ թեման…»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկանՑանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ ԲաբայանՀայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից». «Հետք»Պեսկովը՝ զորահավաքի մասինԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են որպես միասնական բանակԴիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղԱդրբեջանի սցենարով ճանապարհը ժամանակավոր էր փակվելու, խաղարկվող տեսարանները մեծ խաղի փոքր դրվագն էր. Տիգրան Աբրահամյան«Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունըԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն»ԱՏՁՄ արտահերթ համագումարի  քվեարկության արդյունքում Միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր ԵսայանըՓախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Ավշար համայնքումԹուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում իր բարեկամներին. ԷրդողանՏարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանըԱդրբեջանի «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է. Սենոր ՀասրաթյանՈչ միայն կոնյակ, պատերազմ և շախմատ. 10 հետաքրքիր փաստ աշխարհի հնագույն երկիր Հայաստանի մասին Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը հայտարարել է Հայաստանում ռուսաֆոբ տրամադրությունների աճի մասինՌուս-ադրբեջանական գազային գործարքը հարցեր է առաջացրել ԵՄ-ի մոտ «Լավրովը քննադատել է Կովկասի կարգավորմանը օգնելու Արևմուտքի փորձերը» Լավրովի հայտարաությունը՝ «Լակմուսի թուղթ»․ պատասխանեց միայն Ռուբեն ՎարդանյանըՍտեփանակերտ-Գորիս մայրուղում ստեղծված իրավիճակն անհնարին է դարձրել դեղամիջոցների տեղափոխումն ԱրցախՄայրուղու փակումը հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ ԲաբայանՓաշնյանական վարչախումբն իր ահից խափանեց ԱԺ նիստըՆախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել. «ՀՐԱՊԱՐԱԿ»Ադրբեջանցիները փակել են Ստեփնակերտ-Գորիս մայրուղին«Սորոսի հիմնադրամը» ձեռ է քաշում հայաստանյան գրասենյակից Պապիկյանը հիշել է, որ պաշտպանության նախարար էԶինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 դեկտեմբեր)Քաղաքագետը պարզաբանել է, թե ինչու է Բայդենը խոսել Պուտինի հետՀրդեհ՝ Շահումյան գյուղի տներից մեկում․ հայտնաբերվել է ծխահարված դիԻրանի իշխանությունները կքննարկեն հիջաբի պարտադիր կրելու հարցըԵրևանում առևանգել են ԱԳՆ աշխատակից, դիվանագետ կնոջը․ Aravot.amԻսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում հակամարտության ավարտի հնարավոր տարբերակ է նշելԱԱ-2022. Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆՌուսական զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել․ ՌԴ ՊՆՏեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը նոր որոշում է ստորագրելԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՄոսկվաՀաճելի էր Արարատ Միրզոյանին տեսնել ԵԱՀԿ-ում. Կանադայի ԱԳ նախարարԱլմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. ԱղաջանյանԵրևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանումՀՀ մի շարք համայնքներում մառախուղ էԴեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում, Տավուշում, Սյունիքում սպասվում է ձյունՀայաստանում «Սորոսի» գրասենյակը դադարեցնում է գործունեությունը. հայտարարությունԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի ԼՂ Հանրապետության և նրա կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆԵրևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանումՈղբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումու» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին
Ամենադիտված