Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական շանտաժ Ռուսաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթով և «հավաստի աղբյուր» ստորագրությամբ շանտաժի իր արշավը։ Նրա երկրորդ հրապարակումը վերնագրված է՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից»։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ն ցանկանում է Հայաստանը դարձնել միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Կայքը գրում է, թե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար Ռուսաստանն օգտագործում է ռուսական և բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը։

Ըստ փաշինյանական դեղին մամուլի՝ Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք չէ Ղարաբաղի հարցի լուծումը, որպեսզի պահպանի ազդեցության լծակները թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա։ Միջանցքի հարցում էլ «անանուն աղբյուրը» գրում է. «Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք ՌԴ վերահսկողության ներքո»։

Ավելորդ չէ ասել, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական վարչախմբի փորձերի շրջանակներում այս հրապարակումները ավելի շուտ շանտաժ են և հակառուսականության իսկական դրսևորում։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ռուսական քաղաքական շրջանակներում հստակ գիտակցում են, որ նույնիսկ, եթե հրապարակման տակ հոգով խմբագիր մնացած Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը չէ, այլ գրված է «հավաստի աղբյուր», իրականում այս ամենի հետևում կանգնած է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և իր այս հրապարակումներով կոնկրետ հանձնարարություն է իջեցնում իր վարչախմբի ներկայացուցիչներին՝ հակառուսական հիստերիա սկսել Հայաստանում։

Նույնիսկ ԱՄՆ միջնորդությամբ 17 գերիներին Հայաստան վերադարձնելու հանգամանքը փաշինյանական վարչախումբն օգտագործում է հակառուսական հիստերիա բարձրացնելու համար՝ անընդհատ ֆիքսելով, թե միայն Միացյալ Նահանգներն են աջակցում Հայաստանին, այլ ոչ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Ըստ էության, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այս հրապարակմանը՝ այն անհեթեթություն անվանելով։

Իհարկե, այլ արձանագրում դժվար էլ աներ ռուսական իշխանությունը, սակայն փաստն այն է, որ այս հանգամանքը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար և, ըստ էության, Փաշինյանը վա բանկ է գնում՝ ամեն կերպ փորձելով Հայաստանը կտրել Ռուսաստանի ազդեցությունից և դնել իր արևմտյան տերերի ազդեցության տակ։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, գործող վարչախմբին բնականաբար չի հետաքրքրում։

Դավիթ Հովհաննիսյան

Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Ամենադիտված