Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկոյի տունը». Նոյեմբերյանում 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Ղարսյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկոյիս համար տուն պետք է սարքեի, հուշաղբյուր եմ սարքել»...

Թաց աչքերով ասում է 44-օյա պատերազմում զոհված հերոս Հայկ Ղարսյանի հայրը՝ Լևոնը: Շուրջ մեկուկես տարի տևած շինարարական աշխատանքների ավարտն այսօր նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ, որին ներկա էին Հայկի հարազատները, ընկերները, ծառայակիցները:

Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից օծվեց հուշաղբյուրում տեղադրված խաչքարը՝ նվիրված Հայկ Ղարսյանին և 44-օրյա պատերազմի հերոսներին: Այնուհետև իրենց կատարումներով հանդես եկան Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները: Ավագ ընկերոջն իր երգը նվիրեց նաև ժամկետային զինծառայող Արտյոմ Մամյանը, ով հատուկ միջոցառմանը մասնակցելու համար արձակուրդ էր եկել։

Ավագ լեյտենենտ Հայկ Ղարսյանին հետմահու շնորհվեց Կապիտանի կոչում: Իսկ «Գթության Մայր Միջազգային Միություն» ՀՀԿ-ի կողմից նոյեմբերյանցի երեք հերոսները՝ Հայկ Ղարսյանը, Արթուր Ամիրաղյանը և Գեղամ Մաճկալյանն արժանացան մեդալների և պատվոգրերի:

Հայկ Լևոնի Ղարսյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2002թ. ընդունվել է Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոց (այժմ՝ ավագ): 2009 թվականին՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այդ պատճառով էր, որ դասընկերներն ու հարազատները նրան սկսեցին Մոնթե կոչել: 2013-2017 թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2017 թվականին ստացել է Լեյտենանտի կոչում: 2016 թվականի մարտի 30-ին գործուղվել է Արցախ ուսումնական պրակտիկայի, որի ընթացքում էլ մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, ծառայակից երկու ընկերների հետ բնակվում էր Ստեփանակերտում։ Հայկ Ղարսյանը պատերազմի օրերին եղել է ամենածանր ճակատներում, 30 օր կռիվ է տվել թշնամու դեմ։ Մասնակցել է Ջրականի համար մղվող թեժ մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 25-ին՝ Վարանդայում (Ֆիզուլի), «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծառայակից ընկերներից մեկը պատմել է, թե ինչպես է Հայկն օգնել իր զինվորներին, վիրավորներին տեղափոխել թաքստոց, սակայն իրենք չեն կարողացել թաքնվել ԱԹՍ-ից։ Հայկը զոհվել է 11 զինակից ընկերների հետ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Նոր գրոհներ են լինելու Ուկրաինայում»․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինելՄենք ազգամիջյան ատելություն սերմանելու ցանկացած փորձ որպես ագրեսիա կդիտարկենք. ՊուտինՋալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզումՏնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿՔաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար ՄելոյանԼավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումըՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ»)Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքներըԽաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնվածՎրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Փաշինյանն ընդունել է Հունաստանի հեռացող դեսպանին Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել Բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. վարորդները եղել են ոչ սթափ Հայաստանն ու Ղազախստանը զենք են մատակարարում Ուկրաինային. ֆեյք, թե՞ իրականությունApple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականությանԱրմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպական պատվիրակության անդամների հետ «Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»Փաշինյանը հանդիպել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ Կիպրոսը դրական է արձագանքել ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված 30 երեխաների համար 12 օր ժամանց կազմակերպելու առաջարկինՄոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանումՀայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ ԱնանյանԱրցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Քամու ուժգնացում, առանց տեղումների եղանակ․ առաջիկա կանխատեսումը (լուսանկար) Խոշոր վթար՝ Երևանում. սգո սրահի դիմաց բախվել են ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորըՎարշավայի թագավորական ամրոց-թանգարանում հայկական գորգագործության դասընթացներ կանցկացվեն ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնականՍևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին Գազն ու ջուրը կթանկանա՞ն Գումարտակի փոխհրամանատարը լքել է մարտադաշտը, այլ հրամանատարներ հրաժարվել են կատարել առանձին պարտականություններ․ ՔԿ Այո՛, խնդիրներ կան․ Սանոսյանը՝ Լարսում հայկական մեքենաների կիլոմետրանոց հերթերի մասին Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացելՄենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը
Ամենադիտված