Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պնդում է իր նախապայմաններն ու սպառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունները փորձում են համոզել, թե Թուրքիայի հետ բանակցություններ են վարում առանց նախապայմանների, Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հերթական անգամ հոխորտում են Հայաստանի հասցեին, նոր նախապայմաններ առաջ քաշում, մի բան էլ հաթաթա տալիս։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ՝ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։

Ճիշտն ու արդարությունը, ըստ Չավուշօղլուի, 44-օրյա պատերազմում Թուրքիայի վարքն է. «Այդպես էր Ղարաբաղի հարցում: Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին, մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին, մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ, բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- ասել է Չավուշօղլուն։

Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել. «Եթե Երևանը արձագանքի Բաքվի և Անկարայի «կառուցողական նախաձեռնություններին», ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»։

Ըստ էության, այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը վկայում է, որ Թուրքիան հստակ նախապայման է առաջ քաշում։ Երևանը պետք է արձագանքի ոչ միայն Անկարայի նախաձեռնություններին, այլ նաև՝ Բաքվի, որոնք ըստ Էրդողանի՝ կառուցողական են։

Փաստացի հայ-թուրքական կարգավորման գործընթացը հերթական անգամ Թուրքիան առկախում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջական լուծումից։ Հակառակ դեպքում, ինչպես նշել էր Չավուշօղլուն, հակամարտությունը կարող է ամեն րոպե վերսկսվել։

Սպառնալիքներով և նախապայմաններով թուրք-ադրբեջանական տանդեմն իհարկե ձգտում է հասնել առավելագույնին, մինչդեռ զարմանալին Հայաստանի իշխանությունների վարքն է՝ ամեն գնով խաբել սեփական հանրությանը, թաքցնել իրական տեղեկատվությունն ու թշնամու պահանջները, կետ առ կետ, մաս առ մաս հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքը կամ ինքնիշխանությունը, Հայաստանը կախման մեջ գցել թշնամի պետություններից։

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայկական կողմ այլևս չկա, կա ընդամենը թշնամու բարեհաճության, մեծահոգության «հանձնված» մի վարչախումբ, որը պատրաստ է հանուն իշխանության պահպանման վերացնել Հայաստանը։ 

Մարատ Ավանեսյան

Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան Փոքր Վեդիում դայակը ծեծել է երեխային (տեսանյութ)Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան (տեսանյութ)Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններինԱյժմ ՀՀ-ում բուժվում է հեպատիտով հիվանդ ավելի քան 450 պացիենտ, որոնցից 70-ը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարանԿալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը
Ամենադիտված