ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պնդում է իր նախապայմաններն ու սպառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունները փորձում են համոզել, թե Թուրքիայի հետ բանակցություններ են վարում առանց նախապայմանների, Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հերթական անգամ հոխորտում են Հայաստանի հասցեին, նոր նախապայմաններ առաջ քաշում, մի բան էլ հաթաթա տալիս։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ՝ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։

Ճիշտն ու արդարությունը, ըստ Չավուշօղլուի, 44-օրյա պատերազմում Թուրքիայի վարքն է. «Այդպես էր Ղարաբաղի հարցում: Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին, մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին, մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ, բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- ասել է Չավուշօղլուն։

Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել. «Եթե Երևանը արձագանքի Բաքվի և Անկարայի «կառուցողական նախաձեռնություններին», ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»։

Ըստ էության, այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը վկայում է, որ Թուրքիան հստակ նախապայման է առաջ քաշում։ Երևանը պետք է արձագանքի ոչ միայն Անկարայի նախաձեռնություններին, այլ նաև՝ Բաքվի, որոնք ըստ Էրդողանի՝ կառուցողական են։

Փաստացի հայ-թուրքական կարգավորման գործընթացը հերթական անգամ Թուրքիան առկախում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջական լուծումից։ Հակառակ դեպքում, ինչպես նշել էր Չավուշօղլուն, հակամարտությունը կարող է ամեն րոպե վերսկսվել։

Սպառնալիքներով և նախապայմաններով թուրք-ադրբեջանական տանդեմն իհարկե ձգտում է հասնել առավելագույնին, մինչդեռ զարմանալին Հայաստանի իշխանությունների վարքն է՝ ամեն գնով խաբել սեփական հանրությանը, թաքցնել իրական տեղեկատվությունն ու թշնամու պահանջները, կետ առ կետ, մաս առ մաս հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքը կամ ինքնիշխանությունը, Հայաստանը կախման մեջ գցել թշնամի պետություններից։

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայկական կողմ այլևս չկա, կա ընդամենը թշնամու բարեհաճության, մեծահոգության «հանձնված» մի վարչախումբ, որը պատրաստ է հանուն իշխանության պահպանման վերացնել Հայաստանը։ 

Մարատ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular