ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է աղմկում Արսեն Թորոսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տանը կռիվ է ընկել։ Առողջապահության նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Արսեն Թորոսյանի նախօրեին արած աղմկահարույց հայտարարությունները, որտեղ նա Հայաստանի վերջին 30 տարիների իշխանություններին էր մեղադրում հաղթանակներ տանելու մեջ և ամեն գնով խաղաղության քարոզ անում, լուրջ խնդիրներ է առաջացրել նաև կուսակցության մեջ։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր»-ի մի հատվածը չափազանց դժգոհ է, որ Թորոսյանի անհեթեթությունների պատճառով հայտնվել է հանրության լուրջ քննադատության թիրախում, և նրանց բոլորին մեղադրում են դավաճանական պահվածքի մեջ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ նույնիսկ լուրջ քննարկումներ, ընդհուպ վեճեր են ընթացել և Արսեն Թորոսյանին մեղադրել են ինքնագլուխ քայլեր անելու մեջ։ Թորոսյանը կուսակիցներին հայտնել է, որ իր բոլոր հայտարարությունները նախապես ճշտվում են վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի հետ, և ինքը որևէ ինքնագլուխ բան չի անում։ Ավելին, «Քաղպայմանագրում» շշուկներ ու խոսակցություններ են շրջանառվում, թե վարչության ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը լուրջ հավակնություններ ունի դառնալու ոչ այլ ինչ, քան Արտաքին գործերի նախարար։ 

Առողջապահության նախարարի պաշտոնում հնարավոր ամեն ինչ ձախողած և հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Թորոսյանը, այժմ էլ ցանկանում է գլխավորել մեկ այլ ոլորտ, իսկ երբ նրան հայտնում են, թե իր մասնագիտական կարողություններն ու կրթությունը չի բավարարում արտգործնախարար աշխատելու համար, վերջինս վկայաբերում է Արայիկ Հարությունյանի օրինակը, ով Կրթության նախարարից հետո, վարչապետի խորհրդական, ապա և աշխատակազմի ղեկավար դարձավ։ 

Ի դեպ, «Քաղպայմանագրում» Արարատ Միրզոյանի թևը բավական դժգոհ է Արսեն Թորոսյանի ինքնագլուխ պահվածքից և ենթադրաբար կարծում է, որ այս ամենը Արսեն Թորոսյանն իրականացնում է հենց Միրզոյանի դեմ՝ փորձելով Փաշինյանի աչքին ավելի կոմպրոմիսային և զիջող կերպար ստանձնել, քան Արարատ Միրզոյանն է։ Ինչևէ «Քաղպայմանագրի» շարքերում շատերը դժգոհ են Արսեն Թորոսյանից էլ, որոշ անձանցից էլ և մտադիր են սեպտեմբերին կայանալիք վարչության ընտրություններում հնարավորինս քիչ ձայն տալ, որպեսզի նրանց չհաջողվի հայտնվել ՔՊ վարչության կազմում։

Արման Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular