Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է աղմկում Արսեն Թորոսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տանը կռիվ է ընկել։ Առողջապահության նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Արսեն Թորոսյանի նախօրեին արած աղմկահարույց հայտարարությունները, որտեղ նա Հայաստանի վերջին 30 տարիների իշխանություններին էր մեղադրում հաղթանակներ տանելու մեջ և ամեն գնով խաղաղության քարոզ անում, լուրջ խնդիրներ է առաջացրել նաև կուսակցության մեջ։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր»-ի մի հատվածը չափազանց դժգոհ է, որ Թորոսյանի անհեթեթությունների պատճառով հայտնվել է հանրության լուրջ քննադատության թիրախում, և նրանց բոլորին մեղադրում են դավաճանական պահվածքի մեջ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ նույնիսկ լուրջ քննարկումներ, ընդհուպ վեճեր են ընթացել և Արսեն Թորոսյանին մեղադրել են ինքնագլուխ քայլեր անելու մեջ։ Թորոսյանը կուսակիցներին հայտնել է, որ իր բոլոր հայտարարությունները նախապես ճշտվում են վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի հետ, և ինքը որևէ ինքնագլուխ բան չի անում։ Ավելին, «Քաղպայմանագրում» շշուկներ ու խոսակցություններ են շրջանառվում, թե վարչության ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը լուրջ հավակնություններ ունի դառնալու ոչ այլ ինչ, քան Արտաքին գործերի նախարար։ 

Առողջապահության նախարարի պաշտոնում հնարավոր ամեն ինչ ձախողած և հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Թորոսյանը, այժմ էլ ցանկանում է գլխավորել մեկ այլ ոլորտ, իսկ երբ նրան հայտնում են, թե իր մասնագիտական կարողություններն ու կրթությունը չի բավարարում արտգործնախարար աշխատելու համար, վերջինս վկայաբերում է Արայիկ Հարությունյանի օրինակը, ով Կրթության նախարարից հետո, վարչապետի խորհրդական, ապա և աշխատակազմի ղեկավար դարձավ։ 

Ի դեպ, «Քաղպայմանագրում» Արարատ Միրզոյանի թևը բավական դժգոհ է Արսեն Թորոսյանի ինքնագլուխ պահվածքից և ենթադրաբար կարծում է, որ այս ամենը Արսեն Թորոսյանն իրականացնում է հենց Միրզոյանի դեմ՝ փորձելով Փաշինյանի աչքին ավելի կոմպրոմիսային և զիջող կերպար ստանձնել, քան Արարատ Միրզոյանն է։ Ինչևէ «Քաղպայմանագրի» շարքերում շատերը դժգոհ են Արսեն Թորոսյանից էլ, որոշ անձանցից էլ և մտադիր են սեպտեմբերին կայանալիք վարչության ընտրություններում հնարավորինս քիչ ձայն տալ, որպեսզի նրանց չհաջողվի հայտնվել ՔՊ վարչության կազմում։

Արման Մեսրոպյան

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցված
Ամենադիտված