Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փոքր քայլերով, սակայն վերջին մի քանի օրվա ընթացքում ռուբլին աստիճանաբար արժևորվում է։ Իհարկե արժութային տատանումները ուղիղ համեմատական են աշխարհաքաղաքական զարգացումներին և հայտարարություններին, որոնց արդյունքում սպառողների մոտ ձևավորվում է որոշակի վստահություն այս կամ այն արժույթի նկատմամբ։ Նշենք, նաև որ Ռուսաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում ռուբլու կայունացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդպիսի մի քայլ էր նաև ՌԴ կառավարության հայտարարությունները ոչ գործընկեր երկրների հետ արտահանվող գազի դիմաց միայն ռուբլով վճարումներ իրականացնելու վերաբերյալ:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Մերի Բոյաջյանի հետ.

«Ըստ էության, Արևմուտքի կողմից իրականացվող համապարփակ պատժամիջոցները, որոնք վերաբերում են ՌԴ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, ՌԴ բանկային հատվածի միջազգային ֆինանսական համակարգից մասնակի անջատումը, պետական և մասնավոր արտասահմանյան ակտիվների սառեցումը, զարգացած երկրների կողմից դեպի ՌԴ արտահանման ծավալների կրճատումը և ներմուծման արգելքների կիրառումն իրենց բացասական տնտեսական հետևանքներն են առաջացրել ՌԴ-ում՝ էականորեն նվազեցնելով ոչ միայն երկրի աճի ներուժը, այլ նաև դրանց տևական լինելու պարագայում հիմքեր են ստեղծում տնտեսական խորը անկման համար։

Ակհնայտ է, որ այս աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց բացասական հետևանքները կունենան նաև Հայաստանի տնտեսական զարգացումների վրա։ Դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն ՀՀ պետական մարմինները, այլ նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մատնանշելով, որ այդ ազդեցությունը նկատելի կլինի մեր տարածաշրջանի վրա: Ըստ այս գնահատականների՝ սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը»։

Տնտեսագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա առևտրաֆինանսատնտեսական կապերը՝ այս ազդեցություններն ուղղակի և անուղղակի կերպով նկատելի կլինեն նաև մեր տնտեսությունում։ Ռուսաստանի տնտեսության անկման հետևանքով ՀՀ տնտեսությունում սպասվում են որոշակի ազդեցություններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների զգալի նվազում.

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ, ինչն օրինակ դրսևորվեց ֆինանսական համակարգի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո, երբ մենք նկատեցինք, որ առաջնային շոկի ազդեցությունից հետո ՌԴ-ի հետ առևտրային և ոչ առևտրային փոխանցումներն անխափան կարող են տեղի ունենալ։

Հատկանշական է, որ եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի և Ուկրաինայի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 168.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ-ից արտահանման կառուցվածքում Ուկրաինայի կշիռը 2021թ․-ին կազմել է 0.9%, մինչդեռ ներմուծման կշիռը՝ 2.7%: Ինչպես նկատում ենք, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ բավականին փոքր տեսակարար կշիռ է զբաղեցնում Ուկրաինան, ուստի ՀՀ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հարաբերությունների վատթարացումը համեմատաբար ավելի նվազ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ այդ բացը հնարավոր է լրացնել արտահանման այլ շուկաների մուտքով և ներմուծման դիվերսիֆիկացմամբ»։

Տնտեսագետը պնդում է, որ չնայած վերոնշյալ բացասական ազդեցություններին, ճգնաժամերը միշտ ստեղծում են նաև նոր հնարավորություններ.

«Մասնավորապես՝ հենց այդ կազմակերպությունների Ռուսաստանի շուկայից դուրս գալը կարող է դրական ազդակ հաղորդել մեր արտադրողներին՝ կողմնորոշելով իրենց արտադրանքը դեպի ռուսական շուկայում դեֆիցիտ ապրանքներ։ Բացի այդ՝ ակնկալվում է նաև, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կարձանագրվեն որոշակի դրական զարգացումներ՝ պայմանավորված երկու հակամարտող երկրներից հոսքերի զգալի ավելացմամբ, որոնք որոշակիորեն կարող են փոխհատուցել նշված բացասական ազդեցությունները»։

Մարիամ Նալբանդյան

Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ամենադիտված