ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը մեսիջ է ուղարկում Հայաստանին՝ վաղը ոչ միայն Արցախը, այլև Երևանն է պատկանելու Ադրբեջանին. Zham.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Zham.am-ը գրում է․

«Երեկ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, այսպես կոչված, «Իրևանի ուսուցչական ճեմարանի» 140-ամյակի հիմնման տոնակատարության մասին:

Ալիևի հրամանագրում նշված է բառացիորեն հետևյալ տողերը. «...Երևանը եղել է ադրբեջանցիների խոշորագույն գիտական, մշակույթային և լուսավորչական կենտրոններից մեկը...»: Ալիևի հրամանագրում «հիշեցվում է», թե իբր, մինչև 20-րդ դարը, Երևանի բնակչության մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ:

Ադրբեջանի նախագահի հրամանագրում հատուկ ուշադրություն է դարձվում նրան, որ այս հրամանագրով Ադրբեջանի կառավարությունը պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակի կապված այդ առիթի հետ, որպեսզի ադրբեջանցի երիտասարդությունը «չկտրվի իր արմատներից» և հիշի իր «պատմական Հայրենիքը»: Հավելենք, որ Ալիևը միայն այսօր չի հանդես գալիս նման հռետորաբանությամբ: Տարիներ առաջ, Ադրբեջանի ակադեմիական շրջանակներին շրջաբերական էր իջեցված, համաձայն որի  ներկայիս Հայաստանը գիտական շրջանակներում պետք էր անվանվեր որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այսինքն այնպես, ինչպես մեզ մոտ գիտական շրջանակներում օգտագործվում է «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը:

Սակայն այստեղ կա մի մեծ տարբերություն:  Ադրբեջանն ունի 84-միլիոնանոց դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ով հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի բոլոր ծրագրերը: Մենք նման դաշնակից չունենք, և մեր հիշողությունը բացառապես պատմամշակութային բնույթ է կրում: Բացի այդ, Թուրքիայի Իգդիր քաղաքում գործում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի վտարանդի կառավարությունն ու Ազգային Ժողովը, որոնք սպասում են իրենց «ժամին»՝ վերադառնալու «հայրենի» Երևան:

Եթե հաշվի առնենք, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Հայաստանում, և ինչ արագության աստիճանի է  փոփոխվում ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում, ապա կարող ենք նույնիսկ կանխատեսել, թե երբ ադրբեջանցիները կարող են հասնել իրենց բաղձալի երազանքներին:

Հավելենք, որ իրենց ծրագրերի կյանքի կոչումը մեծապես կախված է նաև մեզանից: Եթե հայ հանրությունն իր վերնախավով իրեն պահի այնպես, ինչպես այսօր է պահում,  ապա երեք տասնամյակ անց այս տարածքը իրոք կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և Փաշինյանն իր խոստումը կարող է կատարել, որ ներկայիս տարածքում կարող են ապրել մոտ 5 մլն մարդ: Պարզապես նրանք կլինեն ոչ թե հայեր, այլ՝ ադրբեջանցիներ:

Սա է իրականությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular