Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը մեսիջ է ուղարկում Հայաստանին՝ վաղը ոչ միայն Արցախը, այլև Երևանն է պատկանելու Ադրբեջանին. Zham.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Zham.am-ը գրում է․

«Երեկ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, այսպես կոչված, «Իրևանի ուսուցչական ճեմարանի» 140-ամյակի հիմնման տոնակատարության մասին:

Ալիևի հրամանագրում նշված է բառացիորեն հետևյալ տողերը. «...Երևանը եղել է ադրբեջանցիների խոշորագույն գիտական, մշակույթային և լուսավորչական կենտրոններից մեկը...»: Ալիևի հրամանագրում «հիշեցվում է», թե իբր, մինչև 20-րդ դարը, Երևանի բնակչության մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ:

Ադրբեջանի նախագահի հրամանագրում հատուկ ուշադրություն է դարձվում նրան, որ այս հրամանագրով Ադրբեջանի կառավարությունը պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակի կապված այդ առիթի հետ, որպեսզի ադրբեջանցի երիտասարդությունը «չկտրվի իր արմատներից» և հիշի իր «պատմական Հայրենիքը»: Հավելենք, որ Ալիևը միայն այսօր չի հանդես գալիս նման հռետորաբանությամբ: Տարիներ առաջ, Ադրբեջանի ակադեմիական շրջանակներին շրջաբերական էր իջեցված, համաձայն որի  ներկայիս Հայաստանը գիտական շրջանակներում պետք էր անվանվեր որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այսինքն այնպես, ինչպես մեզ մոտ գիտական շրջանակներում օգտագործվում է «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը:

Սակայն այստեղ կա մի մեծ տարբերություն:  Ադրբեջանն ունի 84-միլիոնանոց դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ով հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի բոլոր ծրագրերը: Մենք նման դաշնակից չունենք, և մեր հիշողությունը բացառապես պատմամշակութային բնույթ է կրում: Բացի այդ, Թուրքիայի Իգդիր քաղաքում գործում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի վտարանդի կառավարությունն ու Ազգային Ժողովը, որոնք սպասում են իրենց «ժամին»՝ վերադառնալու «հայրենի» Երևան:

Եթե հաշվի առնենք, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Հայաստանում, և ինչ արագության աստիճանի է  փոփոխվում ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում, ապա կարող ենք նույնիսկ կանխատեսել, թե երբ ադրբեջանցիները կարող են հասնել իրենց բաղձալի երազանքներին:

Հավելենք, որ իրենց ծրագրերի կյանքի կոչումը մեծապես կախված է նաև մեզանից: Եթե հայ հանրությունն իր վերնախավով իրեն պահի այնպես, ինչպես այսօր է պահում,  ապա երեք տասնամյակ անց այս տարածքը իրոք կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և Փաշինյանն իր խոստումը կարող է կատարել, որ ներկայիս տարածքում կարող են ապրել մոտ 5 մլն մարդ: Պարզապես նրանք կլինեն ոչ թե հայեր, այլ՝ ադրբեջանցիներ:

Սա է իրականությունը»:

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
Ամենադիտված