Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից․ Արմեն Աշոտյան or.am/?p=99805&l=am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ոստիկանությունը դադարեցրել է խաղաղ ցույցը Բաքվի կենտրոնում, որտեղ պահանջում էին ազատ արձակել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Սալեհ Ռուստամովին։ Վերջինս մեկ ամսից ավելի է հացադուլ է հայտարարել որպես բողոքի նշան իր անհիմն ազատազրկման, ինչպես նաև ի նշան նախագահի կողմից հայտարարված համաներումն իրեն շրջանցելու։ Ոստիկանները բերման են ենթարկել հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին։ Դաժան ծեծի է ենթարկվել մեկ այլ ականավոր քաղաքական գործիչ՝ Թոֆիգ Յագուբլուն։
Տարօրինակ է, բայց Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է։ Բաքվում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես միջամտել է Ռուստամովի դեմ հարուցված գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար։ Մինչ Ապշերոնի իշխանությունները Սալեխ Ռուստամովին դարձրել են «արժույթային մաքսանենգ» և սկսել հետապնդել նրան լրատվամիջոցներով, վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Նշենք, որ ընդդիմադիր ակտիվիստը մեղադրվում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը Ռուսաստանի տարածքից ֆինանսավորելու մեջ։ BBC News-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել նրա Ադրբեջան վերադառնալու և ձերբակալության մանրամասների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ՌԴ քաղաքացին ադրբեջանական օրենսդրությամբ դատվում է Ռուսաստանում կատարած գործողությունների համար։ Ակնհայտ է, որ այդ խնդիրը պետք է դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունների հարթությունում, քանի որ Բաքվի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես հերթական հարված Ռուսաստանին (հիշենք ՌԴ օդատիեզերական ուժերի ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը Սիրիայում 2015 թվականին թուրքամետ զինյալների կողմից, 2016 թվականին Թուրքիայի ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, 2020 թվականին Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցումը Հայաստանի օդային տարածքում և այլ Ռուսաստանի այլ խայթոցները) թուրքական կողմի դրդմամբ։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի պետական կառավարման համակարգի «վերահսկիչ փաթեթը» փաստացի անցել է Անկարային։ Եվ հիմա նախագահ Էրդողանը և նրա շքախումբն իրենք են որոշում, թե ինչպես և ինչ պետք է անի Իլհամ Ալիևը և ինչ խոչընդոտներ դնի Մոսկվայի հետ հարաբերությունների անիվներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը